«Բարսելոնան» 267 միլիոն եվրոյով վաճառել է խաղերի հեռարձակման իրավունքի 10 տոկոսը
ՍՊՈՐՏ«Բարսելոնան» իսպանական Լա Լիգայում իր հանդիպումների հեռարձակման իրավունքի 10 տոկոսը 25 տարով վաճառել է Sixth Street Partners ներդրումային ընկերությանը եւ այս տարի կստանա 267 միլիոն եվրո, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Այդ գումարից 207,5 միլիոն եվրոն «Բարսելոնան» կստանա արդեն այս ամիս։
«Բարսելոնայի» ընդհանուր պարտքը 1,5 միլիարդ եվրո է։ Ակումբի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ճգնաժամից դուրս գալու համար այս տարի պետք է գտնել կես միլիարդ եվրո։
Իսպանիայի անցած առաջնությունում Չավիի գլխավորած թիմը գրավել է երկրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



