ՆԱՏՕ-ն հաստատել է նոր ռազմավարական հայեցակարգը. Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք
INTERNATIONAL NEWSՄադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգ, որում Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք, գրում է ՏԱՍՍ-ը:
ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Ռուսաստանի Դաշնության հետ և վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար, ասվում է ռազմավարական հայեցակարգում։
Դրանում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները՝ ռիսկերը նվազեցնելու և էսկալացիան կանխելու համար։
Ըստ հայեցակարգի՝ ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանական կարողությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։
Դրանում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանին գործընկեր համարել, սակայն պատրաստ է բաց պահել հաղորդակցության ուղիները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



