ՆԱՏՕ-ն հաստատել է նոր ռազմավարական հայեցակարգը. Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգ, որում Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք, գրում է ՏԱՍՍ-ը:
ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Ռուսաստանի Դաշնության հետ և վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար, ասվում է ռազմավարական հայեցակարգում։
Դրանում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները՝ ռիսկերը նվազեցնելու և էսկալացիան կանխելու համար։
Ըստ հայեցակարգի՝ ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանական կարողությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։
Դրանում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանին գործընկեր համարել, սակայն պատրաստ է բաց պահել հաղորդակցության ուղիները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



