ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին կայացել է Զելենսկի-Ստոլտենբերգ հեռախոսազրույց
INTERNATIONAL NEWSԵրեքշաբթի՝ հունիսի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին բանակցություններ է վարել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։
«Հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Մենք համաձայնեցրել ենք դիրքորոշումները ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին: Ես մատնանշեցի Ուկրաինայի համար հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորությունը ռուսական ահաբեկչությունները կանխելու համար»,- գրել է Զելենսկին Twitter-ում:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կորոշեն Ուկրաինային օգնության փաթեթ տրամադրել ռուսական ներխուժման դեմ պայքարում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



