ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին կայացել է Զելենսկի-Ստոլտենբերգ հեռախոսազրույց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեքշաբթի՝ հունիսի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին բանակցություններ է վարել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։
«Հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Մենք համաձայնեցրել ենք դիրքորոշումները ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին: Ես մատնանշեցի Ուկրաինայի համար հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորությունը ռուսական ահաբեկչությունները կանխելու համար»,- գրել է Զելենսկին Twitter-ում:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կորոշեն Ուկրաինային օգնության փաթեթ տրամադրել ռուսական ներխուժման դեմ պայքարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



