Թուրքիան Ուկրաինային անհատույց 3 Bayraktar TB2 անօդաչու կնվիրի
INTERNATIONAL NEWSԹուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) անհատույց նվիրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»-ն։
«Գործարարներն ու հասարակ մարդիկ մի քանի օրվա ընթացքում ներդրել են մեծ ու փոքր միջոցներ այս նպատակին հասնելու համար։ Baykar-ը չի ընդունի TB2-ի համար վճարումը և երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ»,- ասվում է թուրքական ընկերության հաղորդագրության մեջ։
Bayraktar TB2-ը թուրքական գրոհային անօդաչու սարքի մոդել է, որը լայնորեն կիրառվում է ուկրաինական զորքերի կողմից։ Կիևի կողմից գնված այս անօդաչուների ճշգրիտ թիվը հայտնի չէ։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



