Թուրքիան Ուկրաինային անհատույց 3 Bayraktar TB2 անօդաչու կնվիրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) անհատույց նվիրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»-ն։
«Գործարարներն ու հասարակ մարդիկ մի քանի օրվա ընթացքում ներդրել են մեծ ու փոքր միջոցներ այս նպատակին հասնելու համար։ Baykar-ը չի ընդունի TB2-ի համար վճարումը և երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ»,- ասվում է թուրքական ընկերության հաղորդագրության մեջ։
Bayraktar TB2-ը թուրքական գրոհային անօդաչու սարքի մոդել է, որը լայնորեն կիրառվում է ուկրաինական զորքերի կողմից։ Կիևի կողմից գնված այս անօդաչուների ճշգրիտ թիվը հայտնի չէ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



