«Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ Գամպերի գավաթի խաղում
SPORTԻտալական «Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ կատալոնական ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 6-ին Կատալոնիայի մայրաքաղաքում, հաղորդում է Marca-ն։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միակողմանի խզել է պայմանավորվածությունը, քանի որ նոր մրցաշրջանից առաջ նախապատրաստական փուլի արդյունավետության համար ընկերական հանդիպումների ծրագրի փոփոխության անհրաժեշտություն է տեսել։
Անցած տարի Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում կատալոնական թիմը մրցել էր Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ հաղթել 3։0 հաշվով։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



