«Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ Գամպերի գավաթի խաղում
ՍՊՈՐՏԻտալական «Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ կատալոնական ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 6-ին Կատալոնիայի մայրաքաղաքում, հաղորդում է Marca-ն։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միակողմանի խզել է պայմանավորվածությունը, քանի որ նոր մրցաշրջանից առաջ նախապատրաստական փուլի արդյունավետության համար ընկերական հանդիպումների ծրագրի փոփոխության անհրաժեշտություն է տեսել։
Անցած տարի Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում կատալոնական թիմը մրցել էր Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ հաղթել 3։0 հաշվով։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



