Հզոր երկրաշարժը 122 մարդու մահվան պատճառ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հունիսի 22-ի գիշերը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 51 կմ խորության վրա։
Աֆղանստանի հարավարևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում առնվազն 120 մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կարմիր մահիկի Հարավ-Արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ Պակտիկայի Գիյան շրջանում զոհվել է 100 մարդ, իսկ Խոստ նահանգի Սպերա շրջանի Աֆղանստանի Դուբայ գյուղում 20 դի է դուրս հանվել։ Մեր խմբերը ժամանել են Գիյան շրջան»,- ասել է Նասերին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



