Հզոր երկրաշարժը 122 մարդու մահվան պատճառ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հունիսի 22-ի գիշերը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 51 կմ խորության վրա։
Աֆղանստանի հարավարևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում առնվազն 120 մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կարմիր մահիկի Հարավ-Արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ Պակտիկայի Գիյան շրջանում զոհվել է 100 մարդ, իսկ Խոստ նահանգի Սպերա շրջանի Աֆղանստանի Դուբայ գյուղում 20 դի է դուրս հանվել։ Մեր խմբերը ժամանել են Գիյան շրջան»,- ասել է Նասերին։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



