«Ատլետիկոյում» չեն բացառում Կոստայի վերադարձը
SPORT«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ մադրիդյան ակումբ:
-Դիեգո Կոստան այժմ «Չելսիի» ֆուտբոլիստ է և պետք է մտածի այդ ակումբի մասին, բայց ֆուտբոլում երբեմն տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնց պատճառները բարդ է հասկանալ: Երբեմն ֆուտբոլիստները վերադառնում են,-ասել է Սերեսոն «TVE»-ի եթերում:
Հիշեցնենք, որ Կոստան 2014 թվականի ամռանն է տեղափոխվել «Չելսի», լոնդոնյան ակումբում նա մասնակցել է 59 խաղի և խփել է 26 գոլ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



