«Ատլետիկոյում» չեն բացառում Կոստայի վերադարձը
ՍՊՈՐՏ«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ մադրիդյան ակումբ:
-Դիեգո Կոստան այժմ «Չելսիի» ֆուտբոլիստ է և պետք է մտածի այդ ակումբի մասին, բայց ֆուտբոլում երբեմն տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնց պատճառները բարդ է հասկանալ: Երբեմն ֆուտբոլիստները վերադառնում են,-ասել է Սերեսոն «TVE»-ի եթերում:
Հիշեցնենք, որ Կոստան 2014 թվականի ամռանն է տեղափոխվել «Չելսի», լոնդոնյան ակումբում նա մասնակցել է 59 խաղի և խփել է 26 գոլ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



