Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Past.am-ը ամփոփում է անցնող 2015 թվականը. Հետաքրքրաշարժ և աղմկահարույց միջադեպերը մեկ տեսաշարում

SOCIETY

2015 թվականը շատ հագեցած էր իր դրական և բացասական երևույթներով: Անցնող մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ եւ միջադեպեր:

Առաջարկում ենք ծանոթանալ Past.am-ի պատրաստած տեսաշարին:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում.


Տարին սկսվեց սարսափելի ողբերգությամբ, որից մինչև այսօր ուշքի չենք կարողանում գալ: Հունվարի 12-ին Գյումրիում իրենց տան մեջ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները:
Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ հիվանդանոցում:
Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը:


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանությունը.


Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտը սպանվել էր համակուրսեցիների կողմից՝ առանձնակի դաժանությամբ: Զինծառայող Հայկազ Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էին համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Դատական գործընթացը մինչև այսօր շարունակվում է:


«Երրոդմասցի Լյովիկ»-ի, Դրոյի և Մոսոյի սպանությունը.


Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանվեց երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։ Սպանությունն իրականացվել էր 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (Ծըգլ) 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (Գաստիկ) կողմից: Վերջիններս մարտի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ներկայացան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:


«Հայփոստի» վարորդ-ուղեկցողի սպանությունը.


Ապրիլի 14-ի առավոտյան՝ Սևան-Երևան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, հայտնաբերվել էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի, 315 LV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի մոտ հայտնաբերվել էր Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է մակարով տեսակի ատրճանակ:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը.


Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տարվա սկզբից և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում մեկնարկեց կարեւոր տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական տարբեր թատերախմբեր, նվագախմբեր, երգչախմբեր ներկայացումներով ու համերգներով հանդես եկան աշխարհի տարբեր ծայրերում և ոգեկոչեցին 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Տարելիցը կարեւոր էր նաեւ նրանով, որ ապրիլի 24-ին մի շարք երկրների ղեկավարներ, դեսպաններ, հյուպատոսներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան եւ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին:

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Վատիկանում.


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա պատմական ու բացառիկ իրադարձություն էր հայերիս համար։ Պատարագի ընթացքում Հռոմի պապը Սրբերի շարքին դասեց Ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտորված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար: Ինչպես նաև Ֆրանցիսկոս պապի որոշմամբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը:

 

Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը.

Իր 4-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց զբոսնել Երևանում, հանդիպել վարչապետի հետ, լինել Գառնիում, այցելել Ծիծեռնակաբերդ` իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, լինել Գյումրիում: 8 օր ամբողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր դեպի Հայաստան:


Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում.


Թերևս Քարդաշյանների այցի կուլմինացիան կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում: Եթե մեկ ամիս առաջ լսեինք, որ Քանյեն անվճար երգելու է Երևանի կենտրոնում, վերջում էլ երկրպագուների հետ ցատկելու է Կարապի լիճը, հնարավոր է` մտածեինք, որ այս ամենը լավ երևակայության արդյունք է, բայց, ոչ, այդ ամենն իրականություն էր և հավերժ կմնա մեր հիշողության մեջ:

 

System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում.


Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Electric Yerevan.


Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում: Ցուցարարները օրեր շարունակ գիշերելով փակված Բաղրամյան պողոտայում` պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցույցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ:

 

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը.


2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի էքստրասենս («6-րդ զգայարան» հաղորդման մասնակից) դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էր Երևանի 20-ամյա բնակիչ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

 

Հանքավանում եղբայրների սպանությունը.


Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, իսկ երրորդի դիակը գտնվում է Հանքավան գյուղում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածներն են՝ 1980 թ. ծնված Վահե Գալստյանը, 1990 թ. ծնված Վարդան Գալստյանը և 1988 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հայրապետ Սեփոյանը ներկայացել է ոստիկանություն: Վերջինս ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հրազդանցի Հարություն Մխիթարյանի՝ «Սպորտբազայի Մխո»-ի քրոջ որդին է:

 

Սահմանադրական հանրաքվե.


Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԿԸՀ տվյալներով` նոր սահմանադրությանը «Այո» ասեցին մասնակիցների 63.35 տոկոսը կամ 825.662 մարդ, «Ոչ»՝ 32.35 տոկոսը կամ 421.593 մարդ։

 


Հիշարժան մենահամերգներ.


Տարեվերջին երիտասարդությունը տպավորիչ պահեր ապրեց Տիմատիի և L`ONE-ի երևանյան համերգին։


Խենթ ու էմոցիոնալ էր տարեվերջին կայացած Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի երեւանյան մենահամերգը։Դերասանները դահլիճում անում էին այն, ինչ խելքներին փչեր, ինչն էլ հանդիսատեսին ազատության զգացողություն ու բուռն էմոցիաներ պարգևեց։

2015 թվականին Հայաստան այցելեցին նաև Իրինա Ալեգրովան, Սոսո Պավլիաշվիլին, Գրիգորի Լեպսը, Ավրաամ Ռուսոն և Սոգդիանան:

 

Սահմանային լարվածություն.


Այս տար սահմանային լարվածության աճ է նկատվել: Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ,հրետանի: Մենք ունեցանք կորուստներ, հերոսի մահով ընկան մեր քաջ տղաները, բայց կարողացան ամուր պահել հայրենիքի թիկունքը ու մեր խաղաղությունը:
Հավերժ փառք քեզ, հայ զինվոր:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025