Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Past.am-ը ամփոփում է անցնող 2015 թվականը. Հետաքրքրաշարժ և աղմկահարույց միջադեպերը մեկ տեսաշարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2015 թվականը շատ հագեցած էր իր դրական և բացասական երևույթներով: Անցնող մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ եւ միջադեպեր:

Առաջարկում ենք ծանոթանալ Past.am-ի պատրաստած տեսաշարին:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում.


Տարին սկսվեց սարսափելի ողբերգությամբ, որից մինչև այսօր ուշքի չենք կարողանում գալ: Հունվարի 12-ին Գյումրիում իրենց տան մեջ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները:
Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ հիվանդանոցում:
Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը:


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանությունը.


Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտը սպանվել էր համակուրսեցիների կողմից՝ առանձնակի դաժանությամբ: Զինծառայող Հայկազ Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էին համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Դատական գործընթացը մինչև այսօր շարունակվում է:


«Երրոդմասցի Լյովիկ»-ի, Դրոյի և Մոսոյի սպանությունը.


Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանվեց երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։ Սպանությունն իրականացվել էր 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (Ծըգլ) 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (Գաստիկ) կողմից: Վերջիններս մարտի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ներկայացան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:


«Հայփոստի» վարորդ-ուղեկցողի սպանությունը.


Ապրիլի 14-ի առավոտյան՝ Սևան-Երևան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, հայտնաբերվել էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի, 315 LV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի մոտ հայտնաբերվել էր Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է մակարով տեսակի ատրճանակ:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը.


Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տարվա սկզբից և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում մեկնարկեց կարեւոր տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական տարբեր թատերախմբեր, նվագախմբեր, երգչախմբեր ներկայացումներով ու համերգներով հանդես եկան աշխարհի տարբեր ծայրերում և ոգեկոչեցին 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Տարելիցը կարեւոր էր նաեւ նրանով, որ ապրիլի 24-ին մի շարք երկրների ղեկավարներ, դեսպաններ, հյուպատոսներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան եւ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին:

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Վատիկանում.


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա պատմական ու բացառիկ իրադարձություն էր հայերիս համար։ Պատարագի ընթացքում Հռոմի պապը Սրբերի շարքին դասեց Ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտորված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար: Ինչպես նաև Ֆրանցիսկոս պապի որոշմամբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը:

 

Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը.

Իր 4-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց զբոսնել Երևանում, հանդիպել վարչապետի հետ, լինել Գառնիում, այցելել Ծիծեռնակաբերդ` իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, լինել Գյումրիում: 8 օր ամբողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր դեպի Հայաստան:


Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում.


Թերևս Քարդաշյանների այցի կուլմինացիան կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում: Եթե մեկ ամիս առաջ լսեինք, որ Քանյեն անվճար երգելու է Երևանի կենտրոնում, վերջում էլ երկրպագուների հետ ցատկելու է Կարապի լիճը, հնարավոր է` մտածեինք, որ այս ամենը լավ երևակայության արդյունք է, բայց, ոչ, այդ ամենն իրականություն էր և հավերժ կմնա մեր հիշողության մեջ:

 

System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում.


Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Electric Yerevan.


Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում: Ցուցարարները օրեր շարունակ գիշերելով փակված Բաղրամյան պողոտայում` պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցույցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ:

 

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը.


2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի էքստրասենս («6-րդ զգայարան» հաղորդման մասնակից) դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էր Երևանի 20-ամյա բնակիչ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

 

Հանքավանում եղբայրների սպանությունը.


Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, իսկ երրորդի դիակը գտնվում է Հանքավան գյուղում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածներն են՝ 1980 թ. ծնված Վահե Գալստյանը, 1990 թ. ծնված Վարդան Գալստյանը և 1988 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հայրապետ Սեփոյանը ներկայացել է ոստիկանություն: Վերջինս ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հրազդանցի Հարություն Մխիթարյանի՝ «Սպորտբազայի Մխո»-ի քրոջ որդին է:

 

Սահմանադրական հանրաքվե.


Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԿԸՀ տվյալներով` նոր սահմանադրությանը «Այո» ասեցին մասնակիցների 63.35 տոկոսը կամ 825.662 մարդ, «Ոչ»՝ 32.35 տոկոսը կամ 421.593 մարդ։

 


Հիշարժան մենահամերգներ.


Տարեվերջին երիտասարդությունը տպավորիչ պահեր ապրեց Տիմատիի և L`ONE-ի երևանյան համերգին։


Խենթ ու էմոցիոնալ էր տարեվերջին կայացած Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի երեւանյան մենահամերգը։Դերասանները դահլիճում անում էին այն, ինչ խելքներին փչեր, ինչն էլ հանդիսատեսին ազատության զգացողություն ու բուռն էմոցիաներ պարգևեց։

2015 թվականին Հայաստան այցելեցին նաև Իրինա Ալեգրովան, Սոսո Պավլիաշվիլին, Գրիգորի Լեպսը, Ավրաամ Ռուսոն և Սոգդիանան:

 

Սահմանային լարվածություն.


Այս տար սահմանային լարվածության աճ է նկատվել: Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ,հրետանի: Մենք ունեցանք կորուստներ, հերոսի մահով ընկան մեր քաջ տղաները, բայց կարողացան ամուր պահել հայրենիքի թիկունքը ու մեր խաղաղությունը:
Հավերժ փառք քեզ, հայ զինվոր:

 

Մայրը և երեք երեխաները թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց. մանրամասներTesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԿապիկի ծաղիկն արդեն Ռուսաստանում է. ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում նոր վիրուսը«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Մահացել է «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմի ռեժիսոր Պյոտր ՄոստովոյըԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք ՉալաբյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի «Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Ես չեմ անհանգստանում պատերազմի համար․ Արաղչի Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Քննարկվել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցության հարցերը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակում Թրամփն արձագանքել է տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանը Գիտնականները պարզել են գենետիկայի ազդեցությունը երկարակեցության վրա «Յուվենտուսը» և «Ալ-Հիլալը» հետաքրքրված են Բենզեմայի ծառայություններով Իրանի նախագահի գրասենյակը հրապարակել է երկրում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը Քոչարյանը կարող է կանգնեցնել վտանգավոր սցենարը Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համար Այսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ն կհարվածի Իրանին 48 ժամվա ընթացքում․ Վուչիչ Ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ ՎարդևանյանԱդրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին Կիևը մնացել է առանց ջրամատակարարման՝ էներգահամակարգի խափանման պատճառով Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկա օրերին Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Նոր Գեղիում 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Իրաքի խորհրդարանը կրկին հետաձգել է նախագահի ընտրությունները Իրազեկում․ փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգում Արմա՛ն, ես կզբաղեցնեմ քո տեղը. Սեն-Դենին մարտահրավեր նետեց Ծառուկյանին Երբ ջազը հանդիպում է դասականին. «Ջազային Շչելկունչիկ»ԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել Հայաստան Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան «Ռեալը» հաղթեց Վինիսիուսի եւ Մբապեի գոլերի շնորհիվ (տեսանյութ) Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել. ՄանրամասներԱռողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում