Խոշոր վթար. մի շարք հասցեներում ջուր չի լինի
SOCIETYՏեսանյութում Նորաբաց գյուղի հարակից «Արարատյան» և «Արզական» մայրուղային ջրատարների միացման տեխնիկական հանգույցն է, որտեղից ջուր են ստանում Արարատի մարզի և Երևանի մի շարք բնակավայրեր: Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր»
«Կեսօրին այստեղ վթարվել է խցափակված, չշահագործվող խողովակաշարը՝ ջրի զգալի կորստով, ինչի պատճառով Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփառ գյուղերում և Նոր Խարբերդի Զոնալ թաղամասում հայտարարվել է ջրանջատում:
Այս վթարով պայմանավորված՝ ջրի ճնշման անկում է նկատվում նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածներում:
Վեոլիա Թիմի մասնագետերն այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարում, առաջիկա ժամերին խնդիրը կկարգավորվի»:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



