Խոշոր վթար. մի շարք հասցեներում ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեսանյութում Նորաբաց գյուղի հարակից «Արարատյան» և «Արզական» մայրուղային ջրատարների միացման տեխնիկական հանգույցն է, որտեղից ջուր են ստանում Արարատի մարզի և Երևանի մի շարք բնակավայրեր: Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր»
«Կեսօրին այստեղ վթարվել է խցափակված, չշահագործվող խողովակաշարը՝ ջրի զգալի կորստով, ինչի պատճառով Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփառ գյուղերում և Նոր Խարբերդի Զոնալ թաղամասում հայտարարվել է ջրանջատում:
Այս վթարով պայմանավորված՝ ջրի ճնշման անկում է նկատվում նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածներում:
Վեոլիա Թիմի մասնագետերն այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարում, առաջիկա ժամերին խնդիրը կկարգավորվի»:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



