Էրդողանը սպառնացել է Հունաստանին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ առկա լարվածությանը, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ Էրդողանի՝ Անկարան Հունաստանի հետ լարվածության համատեքստում չեղարկել է Հունաստան-Թուրքիա ռազմավարական բարձր մակարդակի նախապես ծրագրած նիստը:
Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ դա Հունաստանին ուղղված բավական լուրջ ժեստ կլինի։
«Այս տարի այդ նիստը չենք անցկացնի: Սրանից ավելի բացահայտ ուղերձ, թերևս, չէր կարող լինել: Սրանից հետո թող Հունաստանն իր գլխի ճարը տեսնի»,- ասել է Էրդողանը:
Լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հունիսի 22-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների համագործակցության խորացման հարցերը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



