Էրդողանը սպառնացել է Հունաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ առկա լարվածությանը, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ Էրդողանի՝ Անկարան Հունաստանի հետ լարվածության համատեքստում չեղարկել է Հունաստան-Թուրքիա ռազմավարական բարձր մակարդակի նախապես ծրագրած նիստը:
Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ դա Հունաստանին ուղղված բավական լուրջ ժեստ կլինի։
«Այս տարի այդ նիստը չենք անցկացնի: Սրանից ավելի բացահայտ ուղերձ, թերևս, չէր կարող լինել: Սրանից հետո թող Հունաստանն իր գլխի ճարը տեսնի»,- ասել է Էրդողանը:
Լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հունիսի 22-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների համագործակցության խորացման հարցերը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



