Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ եղավ այս մի քանի օրվա ընթացքում. մտորումներ համակարգչի առջև

BLOG

Կարեն Քոչարյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

1. Իշխանությունները հասկացան, որ ժողովուրդը հոտ չէ, որ ինչ ուզենան անեն: Այսուհետ, կարծում եմ, մեր իշխանությունները որևէ քայլ անելուց առաջ երկար կմտածեն, ոչ թե միանգամից կասեն այլ տարբերակ չկա: ՀԻՄԱ ՏԵՍԱՔ, ՈՐ ՇՈՒՏ ՄՏԱԾԵԻՔ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ 10 ՕՐ ՇՈՒՏ ԿԳՏՆԵԻՔ

2. Ունեցանք պայքարողների նոր ավանգարդ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, որոնք այս երկրի ապագան են և անկախ ամեն ինչից ապացուցեցին, որ պայքարը բերում է իր պտուղները:

Հիմա կասեք. ի՞նչ պտուղ բերեց որ: Բոլոր նմանատիպ մտքերի հեղինակների համար ունեմ մեկ պատասխան. Բա 10 օր առաջ ո՞ւր էիք, տղերք: Ինչու այն ժամանակ դուք ծպտուն չէիք հանում, իսկ հիմա փորձում եք այդ պայծառ երիտասարդներին պիտակավորել: Բա ինչո՞ւ ձեր ձայնը չլսվեց երբ <կարմիր գծեր են> էին քաշում մեր քաղաքում, բա ո՞ւր էիք, երբ անցյալ կամ նախանցյալ տարի նույն այս հոսանքի գինը բարձրացնում էին, բա ինչո՞ւ էիք պաղկվոցի խաղում, երբ գազն էին թանկացնում:

Թողեք այդ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ իրենք որոշեն ինչ են անում: Իրենք ապացուցեցին, որ մեզանից լավ կանեն այդ գործը: Ընդամենը մի քանի տարի հետո նրանք արդեն կլինեն և ավելի փորձառու, և ավելի իմաստուն: 

3. Մեջբերում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից. << …Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք:>> 

Հարգարժան պարոն նախագահ: Վերացնել պետք է ոչ թե անվստահությունը, որն արդեն սկսել է տոտալ բնույթ կրել, այլ այն պատճառները, որոնք ծնում են այդ անվստահությունը: Իսկ պատճառները ես կարող եմ մատնանշել: Երբ Շմայսի փոխարեն պատգամավոր կլինի այն գրագետ և բանիմաց երիտասարդը, ով այս մեկ շաբաթվա ընթացքում կանգնած էր Բաղրամյան պողոտայում, երբ մոնոպոլիստ լֆիկների փոխարեն բիզնեսով կզբաղվեն միայն Ռուբեն Վարդանյանը և նրա նմանները, երբ կրիմինալը կլինի բանտերում, այլ ոչ թե չինովնիկների հարմարավետ բազաթոռներում, երբ քաղաքապետերը փողոցները կասֆալտապատեն ոչ թե հունիսի 31-33, այլ հունիսի 1-30-ը, երբ երիտասարդները աշխատանքի կընդունվեն ոչ թե Հանրապետական կուսակցության կուսգրքույկով, այլ իրենց իրենց գիտելիքներով, երբ մարզպետները կլինեն ոչ թե բդեշխներ, այլ ժամանակակից մենեջերներ… այդ ժամանակ պետք չի լինի հրավիրել < աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն > աուդիտ անելու համար: Այդ ժամանակ վստահությունը, ինչպես կասեր նախկին քաղաքական գործիչը, <ինքստինքյան> կվերականգնվի և <<սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:>>

4. Առաջին անգամ հրապարակում, ժողովրդի հետ հայտնվեցին մեր հոգևորականները: Կարծում եմ սա հայ առաքելական եկեղեցու ամենամեծ ձեռքբերումն է անկախությունից ի վեր: 

5. Եվ վերջին նկատառումը, որը ես հատուկ ուշացումով եմ գրում: Այն ինչ կատարվեց հրապարակում Արմեն Աշոտյանի այնտեղ հայտնվելու օրը: Էական չէ, ճիշտ էր Արմեն Աշոտյանի այնտեղ գնալը թե ոչ: Այդ դեպքից հետո ես ինձ համար երկու բացահայտում արեցի.

1. Աշոտյանի այդ դեպքից հետո ոչ մեկն այդքան չեր ուրախացել և խանդավառվել, ինչքան հանրապետականների մի ստվար զանգված: Տղերք, այդքան մի ուրախացեք, եթե մի փոքր պլոճիկ ունենայիք և այնտեղ հայտնվեիք Ձեզ հետ շատ ավելի վատ էին վարվելու: 

2. Ուղիղ 7 օր հանրապետությունից անհետացել էին <ամենադուխով> տղերքը, ովքեր առօրյայում իրենց դնում են <կինոյի տղու> տեղը, ման են գալիս առնվազն երեք ավտո <ախռանայով>, ու խաշ-խորովածի սեղաններին պնդում, որ առանց իրենց էս ազգը կորած է: Տղերք, էս ուրեք, աուուու

Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number