Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ եղավ այս մի քանի օրվա ընթացքում. մտորումներ համակարգչի առջև

ԲԼՈԳ

Կարեն Քոչարյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

1. Իշխանությունները հասկացան, որ ժողովուրդը հոտ չէ, որ ինչ ուզենան անեն: Այսուհետ, կարծում եմ, մեր իշխանությունները որևէ քայլ անելուց առաջ երկար կմտածեն, ոչ թե միանգամից կասեն այլ տարբերակ չկա: ՀԻՄԱ ՏԵՍԱՔ, ՈՐ ՇՈՒՏ ՄՏԱԾԵԻՔ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ 10 ՕՐ ՇՈՒՏ ԿԳՏՆԵԻՔ

2. Ունեցանք պայքարողների նոր ավանգարդ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, որոնք այս երկրի ապագան են և անկախ ամեն ինչից ապացուցեցին, որ պայքարը բերում է իր պտուղները:

Հիմա կասեք. ի՞նչ պտուղ բերեց որ: Բոլոր նմանատիպ մտքերի հեղինակների համար ունեմ մեկ պատասխան. Բա 10 օր առաջ ո՞ւր էիք, տղերք: Ինչու այն ժամանակ դուք ծպտուն չէիք հանում, իսկ հիմա փորձում եք այդ պայծառ երիտասարդներին պիտակավորել: Բա ինչո՞ւ ձեր ձայնը չլսվեց երբ <կարմիր գծեր են> էին քաշում մեր քաղաքում, բա ո՞ւր էիք, երբ անցյալ կամ նախանցյալ տարի նույն այս հոսանքի գինը բարձրացնում էին, բա ինչո՞ւ էիք պաղկվոցի խաղում, երբ գազն էին թանկացնում:

Թողեք այդ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ իրենք որոշեն ինչ են անում: Իրենք ապացուցեցին, որ մեզանից լավ կանեն այդ գործը: Ընդամենը մի քանի տարի հետո նրանք արդեն կլինեն և ավելի փորձառու, և ավելի իմաստուն: 

3. Մեջբերում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից. << …Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք:>> 

Հարգարժան պարոն նախագահ: Վերացնել պետք է ոչ թե անվստահությունը, որն արդեն սկսել է տոտալ բնույթ կրել, այլ այն պատճառները, որոնք ծնում են այդ անվստահությունը: Իսկ պատճառները ես կարող եմ մատնանշել: Երբ Շմայսի փոխարեն պատգամավոր կլինի այն գրագետ և բանիմաց երիտասարդը, ով այս մեկ շաբաթվա ընթացքում կանգնած էր Բաղրամյան պողոտայում, երբ մոնոպոլիստ լֆիկների փոխարեն բիզնեսով կզբաղվեն միայն Ռուբեն Վարդանյանը և նրա նմանները, երբ կրիմինալը կլինի բանտերում, այլ ոչ թե չինովնիկների հարմարավետ բազաթոռներում, երբ քաղաքապետերը փողոցները կասֆալտապատեն ոչ թե հունիսի 31-33, այլ հունիսի 1-30-ը, երբ երիտասարդները աշխատանքի կընդունվեն ոչ թե Հանրապետական կուսակցության կուսգրքույկով, այլ իրենց իրենց գիտելիքներով, երբ մարզպետները կլինեն ոչ թե բդեշխներ, այլ ժամանակակից մենեջերներ… այդ ժամանակ պետք չի լինի հրավիրել < աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն > աուդիտ անելու համար: Այդ ժամանակ վստահությունը, ինչպես կասեր նախկին քաղաքական գործիչը, <ինքստինքյան> կվերականգնվի և <<սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:>>

4. Առաջին անգամ հրապարակում, ժողովրդի հետ հայտնվեցին մեր հոգևորականները: Կարծում եմ սա հայ առաքելական եկեղեցու ամենամեծ ձեռքբերումն է անկախությունից ի վեր: 

5. Եվ վերջին նկատառումը, որը ես հատուկ ուշացումով եմ գրում: Այն ինչ կատարվեց հրապարակում Արմեն Աշոտյանի այնտեղ հայտնվելու օրը: Էական չէ, ճիշտ էր Արմեն Աշոտյանի այնտեղ գնալը թե ոչ: Այդ դեպքից հետո ես ինձ համար երկու բացահայտում արեցի.

1. Աշոտյանի այդ դեպքից հետո ոչ մեկն այդքան չեր ուրախացել և խանդավառվել, ինչքան հանրապետականների մի ստվար զանգված: Տղերք, այդքան մի ուրախացեք, եթե մի փոքր պլոճիկ ունենայիք և այնտեղ հայտնվեիք Ձեզ հետ շատ ավելի վատ էին վարվելու: 

2. Ուղիղ 7 օր հանրապետությունից անհետացել էին <ամենադուխով> տղերքը, ովքեր առօրյայում իրենց դնում են <կինոյի տղու> տեղը, ման են գալիս առնվազն երեք ավտո <ախռանայով>, ու խաշ-խորովածի սեղաններին պնդում, որ առանց իրենց էս ազգը կորած է: Տղերք, էս ուրեք, աուուու

Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»