Wildberries-ը սկսել է Zara-ի արտադրանքի վաճառքը
SOCIETYWildberries առցանց մանրածախ վաճառքի հարթակը սկսել է Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով ռուսական շուկայից հեռացած Inditex ընկերությունների խմբում ներառված Zara ապրանքանիշի արտադրանքի վաճառքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Wildberries կատալոգում հայտնվել է Zara ապրանքանիշի արտադրանքի տեսականին՝ հագուստ, ջինսեր և աքսեսուարներ:
Նախկինում Wildberries-ում հասանելի էին Massimo Dutti և Pull&Bear ապրանքանիշերի ապրանքները, որոնք նույնպես ներառված են Inditex-ում:
Հունիսի 8-ին Inditex-ի (Massimo Dutti, Zara, Pull&Bear, Oysho, Bershka, Stradivarius և այլ ապրանքանիշեր) մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանում ընկերության խանութները դեռ ժամանակավորապես փակ են։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



