Wildberries-ը սկսել է Zara-ի արտադրանքի վաճառքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆWildberries առցանց մանրածախ վաճառքի հարթակը սկսել է Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով ռուսական շուկայից հեռացած Inditex ընկերությունների խմբում ներառված Zara ապրանքանիշի արտադրանքի վաճառքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Wildberries կատալոգում հայտնվել է Zara ապրանքանիշի արտադրանքի տեսականին՝ հագուստ, ջինսեր և աքսեսուարներ:
Նախկինում Wildberries-ում հասանելի էին Massimo Dutti և Pull&Bear ապրանքանիշերի ապրանքները, որոնք նույնպես ներառված են Inditex-ում:
Հունիսի 8-ին Inditex-ի (Massimo Dutti, Zara, Pull&Bear, Oysho, Bershka, Stradivarius և այլ ապրանքանիշեր) մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանում ընկերության խանութները դեռ ժամանակավորապես փակ են։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



