Yerevan, 25.January.2026,
00
:
00
BREAKING


Նպատակը՝ գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկնքում դրոններն են, ներքևում՝ տղաները, որոնք մարտական առաջադրանք են կատարում: Մարտադաշտին մոտենալ չենք կարող, միայն պայթյունի և կրակոցի ձայներն են լսելի: Հունիսի 5-ից 12-ը Հանքավանում անցկացվեց տեխնոռազմամարզական հավաք՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն էր գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում էր ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։ Հունիսի 12-ին կայացած ցուցադրական, ամփոփիչ վարժանքից առաջ զրուցեցինք հավաքի մասնակիցների հետ: Դասակի հրամանատարը` Հայկը, նշում է` երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո Հայաստան է վերադարձել:

«Մասնագիտությամբ մանկավարժ եմ, ռազմական գործի հետ որևէ կապ չունեմ»,-ասում է «Փաստի» զրուցակիցը: Խաղաղ ժամանակ կարևորում է ռազմամարզական հավաքների կազմակերպումը: «Պատերազմի օրերին եղել եմ տարբեր թեժ տեղերում, դրանից առաջ և հետո մասնակցել ՈՄԱ-ի (Ողջ մնալու արվեստ) հավաքներին, սա անվերջ պրոցես է` պատերազմին պատրաստ լինելու համար: Այս հավաքին էլ փորձել եմ պիտանի լինել պատերազմից ունեցած իմ փորձով: Պատերազմից առաջ, երբ տղայիս հետ մասնակցում էի ճամբարներին` վրաններում, ցուրտ պայմաններում, տղաս երբեմն նեղսրտում էր, իրեն ոգեշնչում էի, ասում, որ դա անհրաժեշտություն է: Պետք է փոքրուց պատրաստել երեխաներին»,-հավելում է Հայկը: Նշում` ոմանց համար բարդ են, օրինակ` ֆիզիկական աշխատանքները, վարժանքները, բայց անհաղթահարելի դժվարություններ չկան, կարևորը նպատակն է` պետք է առաջ գնալ, կատարել հրամանները: Արագ արձագանքման էվակուացիոն բուժակների խմբի հրամանատար Հովհաննեսն ասում է` այս հավաքին մասնակցում է շուրջ 200 հոգի:

«Յոթ օր շարունակ զինվորական ռեժիմով տարաբնույթ մարզումներ ենք անցկացրել, ժամը վեցին վերկաց, նախավարժանք, մասնագիտական տարաբնույթ մարզումներ` սկսած ալպինիզմից վերջացրած կրակային պատրաստությամբ: Ամեն խումբ ունի իր առաջադրանքը և դասացանկը: Օրինակ` բուժակների խումբն այս օրերի ընթացքում յուրացրել է առաջին բուժօգնության գիտելիքներ, ինչպես նաև տակտիկական գրոհի և նահանջի պրակտիկ դասընթացներ է անցել, որպեսզի կարողանանք վիրավորներին տարհանել: Յուրաքանչյուր դասակ ու ստորաբաժանում իրականացրել է իր դասընթացներն ու պրակտիկ մարզումները: Մեր գումարտակի կազմում ամեն խումբն ուներ իր առջև դրած խնդիրը, որը զորավարժության ընթացքում պետք է ցուցադրենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Համոզված է, որ տարվա կտրվածքով պարտադիր պետք է զորահավաքներ կազմակերպել: «Մեր տարածաշրջանում խաղաղությունը խաբուսիկ է, ըստ էության, անընդհատ պատերազմի ռեժիմում ենք, հետևապես` նման մարզումները պետք է լինեն պարբերական, լավ կազմակերպված, ներառեն գործնական բաղադրիչը, որն իրենից ենթադրում է դաշտային մարզումներ, զորավարժություններ, տեսական հմտությունների ձեռքբերում, որը կարելի է իրականացնել տարվա ընթացքում ազատ գրաֆիկով, ասենք, երեկոյան ռեժիմով: Էլ չենք խոսում ֆիզիկական պատրաստության մասին, որը պարտադիր պայման է: Սպորտով զբաղվելը կարևոր է, դա զինվորական, զորահավաքային ֆորմատի մեջ բերելը մեր բնակչությանը կդարձնի մարտունակ, և ի վերջո, կներդնենք ազգ-բանակ համակարգը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հետո սկսվեց բուն զորավարժությունը` կրակոցներ, պայթյուններ, պայմանական հակառակորդի ոչնչացում, վիրավորի տարհանում: Ի դեպ, շատերս վեր էինք թռչում կրակոցների ու պայթյունների ձայներից, թեկուզ գիտեինք, որ զորավարժություն է: Մտածեցի` իսկ ինչ են զգում մարդիկ, որոնք շարունակում են կրակի տակ ապրել: Ավարտից հետո սկսվեցին քննարկումները ներկա պաշտոնյաների ու կազմակերպիչների միջև: Հետագա համագործակցության մասին բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, լրագրողներին զորավարժությունների ընթացքի վերաբերյալ ևս մեկնաբանություն տրվեց, ընդ որում` զորահավաքի մասնակիցների վրանի տակ, քանի որ հորդառատ անձրևն ու որոտը թույլ չէին տալիս մեկ րոպե անգամ ավել մնալ բաց երկնքի տակ: ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ զորավարժությունը կարևոր հանգրվան էր բավականին երկար գործընթացի, որով զբաղվում է տեխնոհամայնքը, մասնավորաբար` ԱՏՁՄ-ն:

«Երկար ժամանակ է` ներդրված ենք տեխնոլոգիական զինատեսակների ստեղծման մեջ, սակայն հասկացանք, որ զինատեսակների կիրառությունն առանց համապատասխան զորատեսակների հնարավոր չէ: Այս մեծ նախաձեռնության` «Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի» նպատակը տեխնոռազմամարզական ստորաբաժանումներ ստեղծելն է»,-նշեց Չոբանյանը:

Ընդգծեց` զորահավաքին մասնակցում էին հիմնականում ինժեներներ, որոնց ձեռքով ու կիրառմամբ տարբեր զինատեսակների փորձարկումները շատ ավելի արդյունավետ կարող են լինել նաև բուն մշակումների տեսանկյունից: «Սա առաջին զորավարժային նախավարժանքն էր, առաջին քայլն էր սեպտեմբերին ՊՆ-ի հետ իրականացվելիք զորավարժություններին ընդառաջ: Մեր նպատակն է ստեղծել կանխատեսելի ռեզերվային համակարգ, յուրաքանչյուր տարի պլանավորել մեր աշխատակիցների վարժանքների ժամկետները, որպեսզի կազմակերպությունները համադրեն դրանք իրենց նախագծերի հետ: Այսօր տեխնոլորտում աշխատում է շուրջ 26 հազար մասնագետ, կարծում ենք` նրանք պոտենցիալ մասնակից են ակտիվ ռեզերվի: Մեր գործունեության մեծագույն նպատակն է առաջիկա հինգ տարվա ընթացքում ունենալ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ: Այսօր օգտագործել ենք բազմաթիվ տեխնոլոգիաներ` կապի համակարգեր, կոորդինատների ավտոմատ ստացում, անօդաչուներ, հետախուզական, հարվածային, անվտանգային համակարգեր: Օգտագործված տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների 100 տոկոսը եղել է հայկական արտադրության»,-եզրափակեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը:

Ինստիգեյթ ընկերության տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը զորավարժանքի ընթացքին հետևել էր շտաբից, գոհ էր ընդհանուր արդյունքից, նշեց` իհարկե, եղան թերություններ, որոնք պետք է շտկվեն: «Նախորդ սեպտեմբերից ԲՏԱ նախարարության հետ աշխատել ենք եռամսյա զորահավաքների մասով, ասել, որ դրանք մեր ոլորտի ներկայացուցիչների համար այնքան էլ հարմար չեն: Այնուհետև սկսվել են աշխատանքները հայեցակարգի վրա: Այսօր տեսանք տարածքային պաշտպանության առաջին գումարտակի պիլոտային ծրագիրը»,-եզրափակեց Պողոսյանը:

ՈՄԱ նախաձեռնության հիմնադիր Վովա Վարդանովը ընդգծեց` ՈՄԱ-ի ու ԱՏՁՄ-ի նախաձեռնությունը հասավ իր նպատակին, այն է` ցույց տալ, որ 7-8 օրվա մեջ հնարավոր է ձևավորել ռազմական կոլեկտիվի հիմքը, տալ այն գիտելիքները, որոնք մարտի ընթացքում քաղաքացին կկիրառի, կիրառվեցին նաև տեխնիկական միջոցներ, որոնք փորձադաշտ անցան հավաքների և ամփոփիչ զորախաղերի ժամանակ:

«Իմ գնահատմամբ` աշխատելու շատ տեղ ունենք, բացերը կլրացնենք, արդյունքում ամեն ինչ լավ կլինի: Ավանդական եռամսյա հավաքներն ունեն իրենց բացասական կողմերը. այս վայրի կապիտալիզմի պայմաններում մարդուն կտրում ես ընտանիքից, բանկային վարկերի տակ եղած մարդուն դարձնում սև ցուցակի անդամ և այլն: Իսկ տարվա մեջ մեկ անգամ 10-15 օր դաշտային պարապմունք, տարվա ընթացքում 5 անգամ եռօրյա տեսական պարապմունք և դաշտային «վիխոդներ» ունենալն ավելի արդյունավետ կլինի, քան եռամսյա հավաքը: Արդյունքում ոչ քաղաքացին կտուժի, ոչ էլ պաշտպանության համակարգը»,-եզրափակեց Վովա Վարդանովը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia