Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նպատակը՝ գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկնքում դրոններն են, ներքևում՝ տղաները, որոնք մարտական առաջադրանք են կատարում: Մարտադաշտին մոտենալ չենք կարող, միայն պայթյունի և կրակոցի ձայներն են լսելի: Հունիսի 5-ից 12-ը Հանքավանում անցկացվեց տեխնոռազմամարզական հավաք՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն էր գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում էր ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։ Հունիսի 12-ին կայացած ցուցադրական, ամփոփիչ վարժանքից առաջ զրուցեցինք հավաքի մասնակիցների հետ: Դասակի հրամանատարը` Հայկը, նշում է` երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո Հայաստան է վերադարձել:

«Մասնագիտությամբ մանկավարժ եմ, ռազմական գործի հետ որևէ կապ չունեմ»,-ասում է «Փաստի» զրուցակիցը: Խաղաղ ժամանակ կարևորում է ռազմամարզական հավաքների կազմակերպումը: «Պատերազմի օրերին եղել եմ տարբեր թեժ տեղերում, դրանից առաջ և հետո մասնակցել ՈՄԱ-ի (Ողջ մնալու արվեստ) հավաքներին, սա անվերջ պրոցես է` պատերազմին պատրաստ լինելու համար: Այս հավաքին էլ փորձել եմ պիտանի լինել պատերազմից ունեցած իմ փորձով: Պատերազմից առաջ, երբ տղայիս հետ մասնակցում էի ճամբարներին` վրաններում, ցուրտ պայմաններում, տղաս երբեմն նեղսրտում էր, իրեն ոգեշնչում էի, ասում, որ դա անհրաժեշտություն է: Պետք է փոքրուց պատրաստել երեխաներին»,-հավելում է Հայկը: Նշում` ոմանց համար բարդ են, օրինակ` ֆիզիկական աշխատանքները, վարժանքները, բայց անհաղթահարելի դժվարություններ չկան, կարևորը նպատակն է` պետք է առաջ գնալ, կատարել հրամանները: Արագ արձագանքման էվակուացիոն բուժակների խմբի հրամանատար Հովհաննեսն ասում է` այս հավաքին մասնակցում է շուրջ 200 հոգի:

«Յոթ օր շարունակ զինվորական ռեժիմով տարաբնույթ մարզումներ ենք անցկացրել, ժամը վեցին վերկաց, նախավարժանք, մասնագիտական տարաբնույթ մարզումներ` սկսած ալպինիզմից վերջացրած կրակային պատրաստությամբ: Ամեն խումբ ունի իր առաջադրանքը և դասացանկը: Օրինակ` բուժակների խումբն այս օրերի ընթացքում յուրացրել է առաջին բուժօգնության գիտելիքներ, ինչպես նաև տակտիկական գրոհի և նահանջի պրակտիկ դասընթացներ է անցել, որպեսզի կարողանանք վիրավորներին տարհանել: Յուրաքանչյուր դասակ ու ստորաբաժանում իրականացրել է իր դասընթացներն ու պրակտիկ մարզումները: Մեր գումարտակի կազմում ամեն խումբն ուներ իր առջև դրած խնդիրը, որը զորավարժության ընթացքում պետք է ցուցադրենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Համոզված է, որ տարվա կտրվածքով պարտադիր պետք է զորահավաքներ կազմակերպել: «Մեր տարածաշրջանում խաղաղությունը խաբուսիկ է, ըստ էության, անընդհատ պատերազմի ռեժիմում ենք, հետևապես` նման մարզումները պետք է լինեն պարբերական, լավ կազմակերպված, ներառեն գործնական բաղադրիչը, որն իրենից ենթադրում է դաշտային մարզումներ, զորավարժություններ, տեսական հմտությունների ձեռքբերում, որը կարելի է իրականացնել տարվա ընթացքում ազատ գրաֆիկով, ասենք, երեկոյան ռեժիմով: Էլ չենք խոսում ֆիզիկական պատրաստության մասին, որը պարտադիր պայման է: Սպորտով զբաղվելը կարևոր է, դա զինվորական, զորահավաքային ֆորմատի մեջ բերելը մեր բնակչությանը կդարձնի մարտունակ, և ի վերջո, կներդնենք ազգ-բանակ համակարգը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հետո սկսվեց բուն զորավարժությունը` կրակոցներ, պայթյուններ, պայմանական հակառակորդի ոչնչացում, վիրավորի տարհանում: Ի դեպ, շատերս վեր էինք թռչում կրակոցների ու պայթյունների ձայներից, թեկուզ գիտեինք, որ զորավարժություն է: Մտածեցի` իսկ ինչ են զգում մարդիկ, որոնք շարունակում են կրակի տակ ապրել: Ավարտից հետո սկսվեցին քննարկումները ներկա պաշտոնյաների ու կազմակերպիչների միջև: Հետագա համագործակցության մասին բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, լրագրողներին զորավարժությունների ընթացքի վերաբերյալ ևս մեկնաբանություն տրվեց, ընդ որում` զորահավաքի մասնակիցների վրանի տակ, քանի որ հորդառատ անձրևն ու որոտը թույլ չէին տալիս մեկ րոպե անգամ ավել մնալ բաց երկնքի տակ: ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ զորավարժությունը կարևոր հանգրվան էր բավականին երկար գործընթացի, որով զբաղվում է տեխնոհամայնքը, մասնավորաբար` ԱՏՁՄ-ն:

«Երկար ժամանակ է` ներդրված ենք տեխնոլոգիական զինատեսակների ստեղծման մեջ, սակայն հասկացանք, որ զինատեսակների կիրառությունն առանց համապատասխան զորատեսակների հնարավոր չէ: Այս մեծ նախաձեռնության` «Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի» նպատակը տեխնոռազմամարզական ստորաբաժանումներ ստեղծելն է»,-նշեց Չոբանյանը:

Ընդգծեց` զորահավաքին մասնակցում էին հիմնականում ինժեներներ, որոնց ձեռքով ու կիրառմամբ տարբեր զինատեսակների փորձարկումները շատ ավելի արդյունավետ կարող են լինել նաև բուն մշակումների տեսանկյունից: «Սա առաջին զորավարժային նախավարժանքն էր, առաջին քայլն էր սեպտեմբերին ՊՆ-ի հետ իրականացվելիք զորավարժություններին ընդառաջ: Մեր նպատակն է ստեղծել կանխատեսելի ռեզերվային համակարգ, յուրաքանչյուր տարի պլանավորել մեր աշխատակիցների վարժանքների ժամկետները, որպեսզի կազմակերպությունները համադրեն դրանք իրենց նախագծերի հետ: Այսօր տեխնոլորտում աշխատում է շուրջ 26 հազար մասնագետ, կարծում ենք` նրանք պոտենցիալ մասնակից են ակտիվ ռեզերվի: Մեր գործունեության մեծագույն նպատակն է առաջիկա հինգ տարվա ընթացքում ունենալ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ: Այսօր օգտագործել ենք բազմաթիվ տեխնոլոգիաներ` կապի համակարգեր, կոորդինատների ավտոմատ ստացում, անօդաչուներ, հետախուզական, հարվածային, անվտանգային համակարգեր: Օգտագործված տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների 100 տոկոսը եղել է հայկական արտադրության»,-եզրափակեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը:

Ինստիգեյթ ընկերության տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը զորավարժանքի ընթացքին հետևել էր շտաբից, գոհ էր ընդհանուր արդյունքից, նշեց` իհարկե, եղան թերություններ, որոնք պետք է շտկվեն: «Նախորդ սեպտեմբերից ԲՏԱ նախարարության հետ աշխատել ենք եռամսյա զորահավաքների մասով, ասել, որ դրանք մեր ոլորտի ներկայացուցիչների համար այնքան էլ հարմար չեն: Այնուհետև սկսվել են աշխատանքները հայեցակարգի վրա: Այսօր տեսանք տարածքային պաշտպանության առաջին գումարտակի պիլոտային ծրագիրը»,-եզրափակեց Պողոսյանը:

ՈՄԱ նախաձեռնության հիմնադիր Վովա Վարդանովը ընդգծեց` ՈՄԱ-ի ու ԱՏՁՄ-ի նախաձեռնությունը հասավ իր նպատակին, այն է` ցույց տալ, որ 7-8 օրվա մեջ հնարավոր է ձևավորել ռազմական կոլեկտիվի հիմքը, տալ այն գիտելիքները, որոնք մարտի ընթացքում քաղաքացին կկիրառի, կիրառվեցին նաև տեխնիկական միջոցներ, որոնք փորձադաշտ անցան հավաքների և ամփոփիչ զորախաղերի ժամանակ:

«Իմ գնահատմամբ` աշխատելու շատ տեղ ունենք, բացերը կլրացնենք, արդյունքում ամեն ինչ լավ կլինի: Ավանդական եռամսյա հավաքներն ունեն իրենց բացասական կողմերը. այս վայրի կապիտալիզմի պայմաններում մարդուն կտրում ես ընտանիքից, բանկային վարկերի տակ եղած մարդուն դարձնում սև ցուցակի անդամ և այլն: Իսկ տարվա մեջ մեկ անգամ 10-15 օր դաշտային պարապմունք, տարվա ընթացքում 5 անգամ եռօրյա տեսական պարապմունք և դաշտային «վիխոդներ» ունենալն ավելի արդյունավետ կլինի, քան եռամսյա հավաքը: Արդյունքում ոչ քաղաքացին կտուժի, ոչ էլ պաշտպանության համակարգը»,-եզրափակեց Վովա Վարդանովը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»Ի՞նչ եղանակ է խոստանում հունիսը«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը