Yerevan, 14.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Օտարերկրյա գործընկերները հակված չեն անգամ փոքր ներդրում իրականացնել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի արտարժույթի շուկայում վերջին շրջանում կրկին փոխարժեքի անկումներ են արձանագրվել: Երեկվա դրությամբ հայաստանյան բանկերում 1 ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը միջինը 411 դրամ էր, վաճառքը՝ 420, իսկ եվրոյի գնման փոխարժեքը՝ շուրջ 427, վաճառքը 445-452 դրամ: Ռուբլին համեմատաբար կայուն է: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով, արտարժույթի շուկայում առկա տատանումները պայմանավորված են մի շարք պատճառներով:

«Տարադրամը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այսպես ասած, մեծ քանակությամբ մխրճվել է հայկական շրջանառության մեջ: Երբ պատժամիջոցներ կիրառվեցին Ռուսաստանի նկատմամբ, բազմաթիվ ձեռներեցներ դժվարություններ ունեցան արտարժույթը՝ դոլարը և եվրոն, շրջանառության մեջ մտցնելու տեսանկյունից: Արդյունքում, բավականաչափ մեծ թվով մարդիկ, հաշվի առնելով, որ ՀՀ-ն պատժամիջոցներից հեռու երկիր է, իրենց գումարների շրջանառությունն իրականացնում են Հայաստանի բանկային համակարգի միջոցով: Շուկայում ցանկացած ապրանքի առատություն բերում է գների անկման, նույն իրավիճակն է տեղի ունեցել նաև դոլարի և եվրոյի փոխարժեքի դեպքում: Արտարժույթի այդպիսի մեծ քանակությունը հանգեցրեց դրանց արժեզրկմանը: Բնականաբար, հայկական դրամն այս պայմաններում համեմատաբար արժևորվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վ. Բոստանջյանի խոսքով՝ նման տատանումները, ընդհանուր առմամբ, ՀՀ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար դրական, որոշների համար էլ բացասական միտումներ են առաջացնում: «Այն ձեռնտու է արտահանողների համար, իսկ մեր ներքին շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացասական է: Այս դեպքում, փաստորեն, արտահանողները ավելի բարձր գներով են իրացում կատարում: Ընդհանուր առմամբ, նման տատանումների ազդեցությունը մեղմելու տեսանկյունից Կենտրոնական բանկը համապատասխան քաղաքականություն է իրականացնում: Հարկ է ընդգծել, որ այսպիսի տատանումները ոչ միայն ֆինանսական շուկայի, այլև տնտեսական քաղաքականության խնդիր են: Եվ նման տատանումների հնարավոր վնասները մեղմելու, դրանք չեզոքացնելու տեսանկյունից ևս կարևոր է հատկապես տնտեսական քաղաքականությունը: Մինչդեռ տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, չի առանձնանում իր արդյունավետությամբ, ինչի հետևանքով մենք այսօր գնաճային մեծ ճնշումների ենք առնչվում: Եվ այս պայմաններում, ինչ-որ մեկը, որն ակնհայտորեն մասնագիտական մակարդակ չունի, ասում է՝ «այլ երկրների հետ համեմատ մեզ մոտ գրանցված գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է»:

Այդ անձը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ խոսքը եկամուտների այլ տիրույթի մասին է: Դրսում բարձր եկամուտներ և պետական միջոցներ ունեն, ինչի պարագայում նման գնաճային ճնշումները, ի տարբերություն Հայաստանի, քաղաքացիների վրա ազդեցություն չեն ունենում»,-ասաց տնտեսագետը՝ նկատի ունենալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը: «Իրականում մեզ մոտ դրամային իշխանությունները (նկատի է առնվում ԿԲ-ն-խմբ.) գնաճային զսպումների կտրվածքով ևս միշտ անում են հնարավորը: Գործիքները կիրառում են այնքանով, որքանով հնարավոր է: Ինչ-որ պահի դրամավարկային քաղաքականության գործիքներն այլևս ի զորու չեն լինում կարգավորել իրավիճակը: Եվ այստեղ է, որ կրկին կարևորվում է տնտեսական քաղաքականության դերը, այն, թե որքանո՞վ է արդյունավետ, որքանո՞վ է արդիական մեր տնտեսական համակարգը: Իրականում բազմաթիվ քայլերի անհրաժեշտություն կա մեզ մոտ: Առաջնահերթը գերակա ուղղությունների ընտրությունն է, առաջընթաց ապահովող տեխնոլոգիական գործընթացների զարգացումը: Մինչդեռ թվարկվածները թե՛ ներքին, թե՛ օտարերկրյա ներդրումներ են պահանջում: Մեզ մոտ ներդրումների բացակայության պայմաններում ևս խոցելիություն ունենք: Իսկ ներդրումների բացակայությունը կապված է նաև քաղաքական անկայունության հետ: Երբ օտարերկրյա գործընկերները տեսնում են մեր երկրում առկա իրավիճակը, բնականաբար, հակված չեն թեկուզ փոքր ներդրում իրականացնել»,-շեշտեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ մեզ մոտ խնդիր է նաև շարունակվող պատերազմական իրավիճակը: «Ես դեռ չեմ խոսում երկրի անվտանգային այլ խնդիրների, տարածքների կորուստների ու այդ ամենից բխող վտանգների մասին: Ես պարզապես խոսում եմ այն մասին, որ առաջին հերթին պետք է առավելագույնս ապահովել արդիական ուղղությունների զարգացումը, ինչը Հայաստանում բացակայում է: Խոսքը հատկապես արդյունաբերության, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության մասին է: Այս պահի դրությամբ նշված ուղղություններով մենք տեսանելի և ընդգծված զարգացում չունենք»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia