Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ե՞րբ են եղել պատմական առաջին հիշատակումները դհոլի մասին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դարեր շարունակ հարվածային գործիքների բազմաթիվ տեսակներ են օգտագործվել Հայաստանի տարածքում: Հայոց պատմության ընթացքում ծեսերի և ծիսական արարողությունների ժամանակ օգտագործվել են ծնծղաներ, թմբուկներ, դհոլներ և այլ հարվածային գործիքներ:

Հայկական հարվածային գործիքների ամենավաղ հիշատակումներ պարունակող պատմական փաստաթղթերը վերաբերում են մինչև մեր թվարկությունից առաջ 3000–2000 թվականներին: Ըստ հին ձեռագրերի, հարվածային գործիքներ են օգտագործվել դեռ Անահիտ աստվածուհու երկրպագության ժամանակ: Այդ գործիքներից, օրինակ՝ մ.թ.ա. մոտ 800 թվականով ժամանակագրված ծնծղաներ են հայտնաբերվել Կարմիր բլուրի պեղումների ժամանակ: Իհարկե, այդ ժամանակներով թվագրված դհոլները մեզ չեն հասել, բայց դրանք ևս օգտագործվել են ծեսերի ժամանակ:

Հայաստանում ներկայումս տարածված բազմաթիվ հարվածային գործիքներից ամենաօգտագործվողը և հանրաճանաչը դհոլն է: Դհոլը հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք է։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։ Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ, լատուն և այլն), ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշի։

Հնում դհոլի մարմինը սովորաբար պատրաստվել է ընկուզենու փայտից, բայց քանի որ ընկուզենու փայտանյութը դժվար է մշակել, և հաճախ է պատահում, որ պատրաստելից այն կոտրվում է, օգտագործվել են նաև այլ փայտանյութեր, իսկ ներկայումս առավել կիրառական է պլաստմասը: Այնուամենայնիվ, լավագույն դհոլ նվագողները հիմա էլ նախընտրում են ընկուզենուց պատրաստված դհոլներ, չնայած նման գործիքի ծանր քաշին: Բանն այն է, որ նման դհոլների տեմբրը շատ հարուստ է: Դհոլ նվագելու համար պահանջվում է երկու փայտե ձողիկ, որոնցից հաստը կոչվում է կոպալ, իսկ բարակը՝ ճիպոտ: Կոպալ անունը բնորոշ է Ղարաբաղին, որոշ վայրերում ընդունված է եղել չոմբախ, որոշ վայրերում էլ՝ թոխմախ անվանումը:

Գոյություն ունի երկու տիպի ճիպոտ, և դրանք տարբերվում են ըստ իրենց բնույթի և տարածվածության վայրի: Դրանցից մի տեսակը սովորական 30-ից 40 սանտիմետր երկարությամբ ծառի ճկուն ճյուղ է, իսկ մյուս տեսակը ծայրին ունենում է քաթանե ծայրակալ: Դրանք պատրաստված են բամբուկից կամ եղեգից։ Ձայնը հնչեցվում է երկու փայտե ձողիկներով կամ մատների ծայրով և ձեռքերի ափերով հարվածելով ձգված կաշվին։ Դհոլը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքներին։ Հիմնականում դհոլի հետ նվագում են զուռնա, դուդուկ և այլ փողային գործիքներ։

Դհոլի մեծ վարպետներից են հայ երաժիշտներ Զիգֆրիդ Զիվա Գաբոյանը, Ռոբերտ Դարունցը, Ջո Զաքարյանը։ Դհոլը ներկայումս էլ ինչպես հայերի, այնպես էլ տարբեր ժողովուրդների շրջանում օգտագործում է երաժշտական համույթներում, տարբեր ծիսակատարությունների և հարսանյաց հանդեսների ժամանակ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46