Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիան մտադիր է նոր անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը դառնան աշխարհի ամենաժամանակակից բանակներից մեկը։ Մենք ոչնչացրել ենք ահաբեկչության միջանցքը, որը փորձում էր ձևավորվել մեր հարավային սահմաններում։ Այն, ինչ բացակայում է սահմանին, մենք կլրացնենք Սիրիայում նոր գործողություններով։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակը»,- ասել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



