Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան մտադիր է նոր անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը դառնան աշխարհի ամենաժամանակակից բանակներից մեկը։ Մենք ոչնչացրել ենք ահաբեկչության միջանցքը, որը փորձում էր ձևավորվել մեր հարավային սահմաններում։ Այն, ինչ բացակայում է սահմանին, մենք կլրացնենք Սիրիայում նոր գործողություններով։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակը»,- ասել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



