Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում
CULTUREԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, որը բազմիցս հանդես է եկել մենապարերով, Հայաստանը կներկայացնի Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայանալիք Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային թատրոնից հայտնում են, որ 2022-ին մրցույթը նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին:
«Անչափ հպարտ ենք մասնակիցը դառնալու այս մեծ իրադարձությանը, իսկ մեր արտիստին մաղթում ենք հաջող ելույթ և հաղթանակ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրության տեքստում:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է նաև Օպերային թատրոնի պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



