Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում
ՄՇԱԿՈՒՅԹԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, որը բազմիցս հանդես է եկել մենապարերով, Հայաստանը կներկայացնի Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում կայանալիք Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային թատրոնից հայտնում են, որ 2022-ին մրցույթը նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին:
«Անչափ հպարտ ենք մասնակիցը դառնալու այս մեծ իրադարձությանը, իսկ մեր արտիստին մաղթում ենք հաջող ելույթ և հաղթանակ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրության տեքստում:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է նաև Օպերային թատրոնի պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



