Yerevan, 25.January.2026,
00
:
00
BREAKING


Հանրակրթության անկումը. զարտուղի ճանապարհներով ճշմարտության չես հասնի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր աշխարհը արագ փոխվում է, յուրաքանչյուր երկիր փորձում է լինել ավելի հզոր ու ազդեցիկ: Հասկանալի է, որ մրցակցության այս պայքարում վճռորոշ դերը պատկանում է տնտեսական ներուժին՝ մարդկային կապիտալին և, ըստ այդմ, առանց բարձրորակ կրթության ու գիտելիքների երկրները պարզապես ոտնատակ կլինեն: Առաջացող մարտահրավերները հաղթահարելու ու զարգացման ճանապարհով քայլելու համար գլխավոր և վճռորոշ գործոնը որակյալ կրթություն ունենալն է: Այսօր ինչպիսի՞ն է կրթության պատկերը մեր հանրապետությունում:

Իմ մտահոգությունը այժմ բուհական կրթությունը չէ, այլ հանրակրթության ներկա անհասկանալի վիճակը, բուհական կրթությունը պարզապես հետևանք է հանրակրթության: Ի տարբերություն նախորդ տասնյակ տարիների, այժմ փորձ է արվում, ըստ էության, ստուգել և վերհանել հանրակրթությունում սովորողների ուսման առաջադիմության պատկերը: Օրինակ՝ ըստ կրթության տեսչության վերջին արդյունքների, 2937 սովորողների 47 %-ը անբավարար է ստացել մաթեմատիկայից: Բայց համոզված եղեք, որ պատկերը շատ ավելի ու ավելի խայտառակ ու շշմեցուցիչ է (դեռ չխոսելով առարկայական չափորոշչային մյուս պահանջների մասին), քան ներկայացվում է:

Պարզվում է, որ սովորողը կարող է մաթեմատիկայից ոչինչ չիմանալ, այո՛, ոչինչ, բայց դասամատյանում ունենալ դրական գնահատականներ և հանգիստ փոխադրվել դասարանից դասարան: Ենթադրենք՝ մի որևէ 9–րդ դասարանում 5-6 աշակերտ հետաքրքրվում է մաթեմատիկայով և ունի որոշակի գիտելիքներ, իսկ մյուսները, ասենք՝ 20 և ավելի աշակերտներ պարզապես անտարբեր են, չեն սովորել և չեն ուզում սովորել, կիսամյակի ընթացքում երբեք մի որևէ տրամաբանական միտք կամ դատողություն չեն ասել կամ ինքնուրույն լուծել որևէ առաջադրանք, իսկ նրանց թեմատիկ գրավոր աշխատանքները ամբողջովին արտագրված են (ուսուցչի լուռ «համաձայնությամբ»):

Այո՛, շատ ցավալի է ու տխուր, որ 21-րդ դարում, երբ գիտելիքը մեծ ուժ է, հայ աշակերտները այս տգետ վիճակով փոխադրվում են դասարանից դասարան: Այս պնդումներում համոզվելը շատ հեշտ է, պարզապես գնացեք հանրապետության մարզեր և քաղաք Երևան և մի որևէ 9-րդ դասարանում (բացառությամբ մի քանի դպրոցների) անցկացրեք շատ պարզագույն առաջադրանքներով գրավոր աշխատանք և անմիջապես կհամոզվեք, որ մեր սովորողների 80-90 % մաթեմատիկայից իսկապես անգրագետ է: Այս ցավոտ արդյունքների գլխավոր պատասխանատուն նախ և առաջ ուսուցիչն է:

Ուսուցիչ, ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ չես բարձրաձայնում, որ քո աշակերտները չեն սովորում և չեն էլ ուզում սովորել, ու կիսամյակի ընթացքում «լռությամբ» դասամատյաններում գրանցվում են իրենց «արժանի» նույնիսկ բարձր գնահատականները: Երբևիցե մտահոգվե՞լ եք, որ նրանց թեմատիկ ու կիսամյակային գրավոր աշխատանքները ամբողջովին արտագրված են: Ուսուցի՛չ, լռում ես: Այսպես ով ում է խաբում և մղում լուրջ թյուրիմացությունների՝ ուսուցիչը աշակերտի՞ն, աշակերտը՝ ուսուցչի՞ն, ուսուցիչը՝ ծնողի՞ն, ուսուցիչը՝ դպրոցի տնօրինությա՞նը, տնօրինությունը՝ ուսուցչի՞ն, թե՞ այս ամենը նշանակում է լուռ համաձայնություն առանց մեկնաբանությունների: Այո՛, այս «լռությունը» շատ բնորոշ է եղել մեր կրթական համակարգին և ցավով տասնամյակներ շարունակ ուղեկցել է մեր հանրությանը: Հանրակրթության որակի անհրաժեշտ պայմանը նախ և առաջ չափորոշչային պահանջների կատարումն է:

Կրթության նախարարության հարգելի՛ ներկայացուցիչներ, դուք ձեզ հարց տվե՞լ եք, թե մեր սովորողները դասարանից դասարան փոխադրվելիս ունե՞ն չափորոշիչներով սահմանված ուսումնական առարկաների պարտադիր նվազագույն գիտելիքները: Եթե ունեք այդ համարձակությունը և ազնվությունը, փորձեք մեր հանրապետության ցանկացած դպրոցի (բացառությամբ որոշ դպրոցների) 10-րդ դասարաններում անցկացնել գրավոր աշխատանք և շատ արագ կհամոզվեք, որ ձեր ոգևորիչ ելույթներն ու ճառերը շատ հեռու են իրական պատկերից, և անմիջապես էլ կերևա նաև, որ այսօր հանարկրթության չափորոշիչներով զբաղվում են անձինք, ովքեր չեն պատկերացնում ու հասկանում՝ ինչ է չափորոշիչը և որոնք են նրա պահանջները:

Դուք՝ կրթության պատասխանատունե՛ր, անընդհատ խոսում եք սովորողների գիտելիքների մասին և մոռանում եք կամ էլ չեք հասկանում ու գիտակցում, որ չափորշիչային արդի կարևորագույն և առանցքային պահանջը սովորողների «կարողություններ և հմտություններ» բաղադրիչն է, որին և նպատակաուղղված էր և այժմ էլ նպատակաուղղվում է հանրակրթության բարեփոխումների գլխավոր վեկտորը և՛ իր մեծությամբ, և՛ իր ուղղությամբ: Այո՛, հանրակթության՝ տարիներ շարունակ բարեփոխումների գլխավոր նպատակը եղել է հենց մեր սովորողների համապատասխան կարողություններով և հմտություններով օժտելը, մի բան, որը նախկին կրթական համակարգում չի արժանացել լուրջ ուշադրության՝ առաջնայինը միշտ եղել է միայն «գիտելիք» բաղադրիչը՝ սովորողների ակադեմիական գիտելիքները: Առարկայական չափորոշիչում հստակ ձևակերպված է, որ սովորողները, բացի պարտադիր նվազագույն գիտելիքներից, պետք է կարողանան անել որոշակի բաներ, որոնք, ըստ թեմաների, թվարկվում են:

Այո՛, այսօր աշխարհը գնում է կարողությունների ճանապարհով, որը սովորողին հնարավորություն է ընձեռում ստացած գիտելիքները ցանկացած իրավիճակներում գործնականում կիրառել, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տարամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները, ինչպես նաև նպաստում սովորողի սոցիալականացմանը: Կարող եմ պնդել և ապացուցել, որ կրթության որակի այս «թեժ» մթնոլորտում ինչպես նախկին կրթական համակարգում, այնպես էլ այժմ պետական չափորոշչային այս կարևորագույն բաղադրիչը դարձյալ բարձիթողի վիճակում է :

Եվ այս բաղադրիչի բացահայտման, վերլուծության, ստուգման և գնահատման ուղղությամբ երբեք աշխատանքներ չեն տարվել, և դա երբեք մտահոգության առարկա չի եղել: Դուք տեղյակ չեք և չգիտեք, թե մեր սովորողները-աշակերտները ի՞նչ կարողություններով և հմտություններով են օժտված, որո՞նք են նրանց թույլ և ուժեղ կողմերը և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է չափորոշչային այս կարևորագույն բաղադրիչի պատկերը մեր հանրապետության դպրոցներում: Բարեփոխումների դրոշը ձեռքներիդ պահած՝ միջազգային հանրությանը անընդհատ գցում եք թյուրիմացությունների մեջ և կեղծում եք (սա հասկանալի է), բա հայ երեխային, ծնողին, հայ հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, սա ի՞նչ «թշնամանք» է մեր հայ դպրոցի ու կրթասեր մեր հայ երեխայի նկատմամբ: Կրթության պատասխանատուների կողմից տարիներ շարունակ և այժմ էլ իներցիայով, «ոգևորությամբ» ստուգելով սովորողների միայն տեսական, ակադեմիական գիտելիքները՝ ոչ մի բարձրաձայնում, մտահոգություն, պաշտոնական ոչ մի կեցվածք ու հայացք (էլ չեմ ասում ցավ) չի եղել չափորոշիչային այս անչափ կարևորագույն բաղադրիչի վերաբերյալ: Պատճառը շատ պարզ է. որպեսզի «ձեռքդ հասնի» այդ բաղադրիչին, անշուշտ պետք է լինես հանրակրթության ոլորտի փորձված, ճանապարհ անցած ու հանրակրթության արդի գլխավոր խնդիրները քաջ գիտակցող մասնագետ, բայց ավաղ...

Վերապատրաստման դասընթացներում ուսուցիչները լավ յուրացնում են չափորոշիչային պահանջները, ինչպես նաև իրենց արդի պարտականություններն ու պատասխանատվությունը, բայց, ցավոք, քանի որ այսօր հանրակրթության ղեկավարման ու կառավարման «ղեկը» գտնվում է ոչ պրոֆեսիոնալների ձեռքերում (հանրակրթությունում ճանապարհ չանցած և ոչ մի մեթոդական արդի հոդված ու գիրք չկարդացած անձինք), վերապատրաստումների ամբողջ աշխատանքները ջուրն են լցվում, և ուսուցիչները մնում են մոլորված… ի՞նչ անեն: Լուծարված Կրթության ազգային ինստիտուտը, որտեղ աշխատում էին հանրապետության հանրակրթության լավագույն մասնագետները՝ դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ու ուղեցույցների հեղինակներ, գործող չափորոշիչների մասնագետներ ու մշակողներ, հանրակրթության բարեփոխումներին նվիրված հոդվածների ու մենագրությունների հեղինակներ, չափորոշիչային պահանջների կյանքի կոչման ուղղությամբ արդեն ուներ լուրջ ձեռքբերումներ: Փոխարենը ստեղծվեց նոր կառույց՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն», արդի հնչող իր կառուցվածքով և համապատասխան բաժիններով: Անկեղծ ասած, դեռ չի հասկացվում այս նոր կառույցի նոր դերն ու նշանակությունը, միգուցե՞ հետո կհասկացվի. բայց որ այսօր հանրակրթությունը գտնվում է մղձավանջային, մշուշապատ վիճակում և այս նորարարության կենտրոնը չի տեսնում կամ էլ տեսնում է բայց լռում է, արդեն մտահոգիչ է: Պետք է նշել նաև, որ կրթության որակի, չափորոշիչային պահանջների լիարժեք կատարման շարժիչ ուժը լավ ուսուցումն է:

Իսկ ի՞նչ է կատարվում դասարաններում, տեղյա՞կ եք, թե՞ ձեր իմացությունը բավարարվում է միայն կիսամյակի ընթացքում մի քանի «պաշտոնական» դասալսումներով, այնուհետև ինչ ուզում է՝ լինի: Այո՛, փորձեք պարզել լավ ուսուցման պատկերը մեր դպրոցներում (լավ դասավանդելը դեռ չի նշանակում լավ ուսուցանել):

Ուսուցումը բարդ գործընթաց է և պահանջում է մասնագիտական լուրջ մոտեցում, անհրաժեշտ է հասկանալ և պատասխանատվություն դրսևորել արդի ուսուցման մեթոդների և պահանջների նկատմամբ: Ուսուցիչների վերապատրաստման կարևորագույն ու առանցքային թեմաներից մեկը հենց ուսուցման արդի մեթոդներն են՝ ուսուցչակենտրոն ուսուցումից աշակերտակենտրոն ուսուցման անցումն է: Դարձյալ շատ ցավով պետք է բարձաձայնեմ, որ հանրապետության ուսուցիչների շատ քիչ մասն է, որ հետևում է այս նոր մեթոդների կիրառմանը: Զրույցներից մեկի ժամանակ մի ուսուցչուհի անկեղծորեն խոստովանեց, որ մենք այս նոր մեթոդներով դասը վարում ենք միայն այն ժամանակ, երբ տեսչությունից գալիս են դասալսումների, այնուհետև՝ ինչպես դասավանդել ենք տասնյակ տարիներ շարունակ: Նորից կրկնում եմ, որ առանց այս նոր մեթոդների կիրառման բացառվում է չափորոշչային պահանջների հատկապես՝ «Կարողությունները և հմտություններ» բաղադրիչի պահանջների կատարումը:

Կրթության որակը «թաքնված է» հենց այս մեթոդներում: Հետաքրքիրն այն է, որ վերապատրաստված ուսուցիչները այս ամենը լավ գիտակցում են, բայց չեն կիրառում, պատճառը՝ պարզապես չեն ուզում այս նոր մեթոդներով աշխատել: Այստեղ կա մեծ ինչու (հոդվածի ծավալը թույլ չի տալիս շատ ծավալվել). նախ և առաջ՝ ակնառու է, որ այսօր մեր ողջ հանրակրթությունը գտնվում է անկառավարելի ու անղեկավարելի մթնոլորտում, և ամենակարևորը՝ բացակայում է հանրակրթության լավ մասնագետի ձեռքը: Եվ քաջ գիտակցե՛ք և զգաստացե՛ք՝ մանկավարժության մեջ հեքիմության ժամանակները վաղուց անցել են: Օրինակ՝ շատ է խոսվում ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին, և պահանջը ուսուցչի ակադեմիական, մասնագիտական գիտելիքներն են:

Արդի ուսուցիչներին ներկայացվող չափորոշիչային պահանջներին համապատասխան, այս պահանջի օգտակար գործողության գործակիցը շատ չնչին է, եթե ուսուցիչը լավ չի տիրապետում ուսուցման արդի մեթոդներին և չի գիտակցում ու չի հասկանում՝ ի՞նչ է չափորոշիչը և ի՞նչ է լավ ուսուցումը, և եթե ուսուցիչը չի տարբերում, օրինակ՝ մաթեմատիկական գիտելիքը մաթեմատիկական կրթությունից: Ունենալ մասնագիտական գիտելիքներ, դեռ չի նշանակում լինել այսօրվա լավ ուսուցիչ, լինել ատեստավորված ուսուցիչ:

Կրթության հարգելի՛ պատասխանատուներ, դուք չեք հասկանում՝ ինչ է «չափորոշիչային պահանջ» հասկացությունը, ով է լավ ուսուցիչը, ինչ է հանրակրթությունը: Այսպիսի մակարդակով խնդրում ենք չզբաղվել ուսուցիչների ատեստավորման խնդիրներով: Լռել չէի կարող, լռել՝ նշանակում է անձամբ մասնակից լինել այդ աչքակապություններին, մոլորություններին, կեղծիքներին ու ձեր մասնագիտական ծիծաղելի գործընթացներին: Կրթության հարգելի՛ պատասխանատուներ, վերջ տվե՛ք ձեր հեքիմություններին:

ՌՈՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ,

Ֆիզմաթ. գիտությունների թեկանծու, Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia