Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրակրթության անկումը. զարտուղի ճանապարհներով ճշմարտության չես հասնի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր աշխարհը արագ փոխվում է, յուրաքանչյուր երկիր փորձում է լինել ավելի հզոր ու ազդեցիկ: Հասկանալի է, որ մրցակցության այս պայքարում վճռորոշ դերը պատկանում է տնտեսական ներուժին՝ մարդկային կապիտալին և, ըստ այդմ, առանց բարձրորակ կրթության ու գիտելիքների երկրները պարզապես ոտնատակ կլինեն: Առաջացող մարտահրավերները հաղթահարելու ու զարգացման ճանապարհով քայլելու համար գլխավոր և վճռորոշ գործոնը որակյալ կրթություն ունենալն է: Այսօր ինչպիսի՞ն է կրթության պատկերը մեր հանրապետությունում:

Իմ մտահոգությունը այժմ բուհական կրթությունը չէ, այլ հանրակրթության ներկա անհասկանալի վիճակը, բուհական կրթությունը պարզապես հետևանք է հանրակրթության: Ի տարբերություն նախորդ տասնյակ տարիների, այժմ փորձ է արվում, ըստ էության, ստուգել և վերհանել հանրակրթությունում սովորողների ուսման առաջադիմության պատկերը: Օրինակ՝ ըստ կրթության տեսչության վերջին արդյունքների, 2937 սովորողների 47 %-ը անբավարար է ստացել մաթեմատիկայից: Բայց համոզված եղեք, որ պատկերը շատ ավելի ու ավելի խայտառակ ու շշմեցուցիչ է (դեռ չխոսելով առարկայական չափորոշչային մյուս պահանջների մասին), քան ներկայացվում է:

Պարզվում է, որ սովորողը կարող է մաթեմատիկայից ոչինչ չիմանալ, այո՛, ոչինչ, բայց դասամատյանում ունենալ դրական գնահատականներ և հանգիստ փոխադրվել դասարանից դասարան: Ենթադրենք՝ մի որևէ 9–րդ դասարանում 5-6 աշակերտ հետաքրքրվում է մաթեմատիկայով և ունի որոշակի գիտելիքներ, իսկ մյուսները, ասենք՝ 20 և ավելի աշակերտներ պարզապես անտարբեր են, չեն սովորել և չեն ուզում սովորել, կիսամյակի ընթացքում երբեք մի որևէ տրամաբանական միտք կամ դատողություն չեն ասել կամ ինքնուրույն լուծել որևէ առաջադրանք, իսկ նրանց թեմատիկ գրավոր աշխատանքները ամբողջովին արտագրված են (ուսուցչի լուռ «համաձայնությամբ»):

Այո՛, շատ ցավալի է ու տխուր, որ 21-րդ դարում, երբ գիտելիքը մեծ ուժ է, հայ աշակերտները այս տգետ վիճակով փոխադրվում են դասարանից դասարան: Այս պնդումներում համոզվելը շատ հեշտ է, պարզապես գնացեք հանրապետության մարզեր և քաղաք Երևան և մի որևէ 9-րդ դասարանում (բացառությամբ մի քանի դպրոցների) անցկացրեք շատ պարզագույն առաջադրանքներով գրավոր աշխատանք և անմիջապես կհամոզվեք, որ մեր սովորողների 80-90 % մաթեմատիկայից իսկապես անգրագետ է: Այս ցավոտ արդյունքների գլխավոր պատասխանատուն նախ և առաջ ուսուցիչն է:

Ուսուցիչ, ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ չես բարձրաձայնում, որ քո աշակերտները չեն սովորում և չեն էլ ուզում սովորել, ու կիսամյակի ընթացքում «լռությամբ» դասամատյաններում գրանցվում են իրենց «արժանի» նույնիսկ բարձր գնահատականները: Երբևիցե մտահոգվե՞լ եք, որ նրանց թեմատիկ ու կիսամյակային գրավոր աշխատանքները ամբողջովին արտագրված են: Ուսուցի՛չ, լռում ես: Այսպես ով ում է խաբում և մղում լուրջ թյուրիմացությունների՝ ուսուցիչը աշակերտի՞ն, աշակերտը՝ ուսուցչի՞ն, ուսուցիչը՝ ծնողի՞ն, ուսուցիչը՝ դպրոցի տնօրինությա՞նը, տնօրինությունը՝ ուսուցչի՞ն, թե՞ այս ամենը նշանակում է լուռ համաձայնություն առանց մեկնաբանությունների: Այո՛, այս «լռությունը» շատ բնորոշ է եղել մեր կրթական համակարգին և ցավով տասնամյակներ շարունակ ուղեկցել է մեր հանրությանը: Հանրակրթության որակի անհրաժեշտ պայմանը նախ և առաջ չափորոշչային պահանջների կատարումն է:

Կրթության նախարարության հարգելի՛ ներկայացուցիչներ, դուք ձեզ հարց տվե՞լ եք, թե մեր սովորողները դասարանից դասարան փոխադրվելիս ունե՞ն չափորոշիչներով սահմանված ուսումնական առարկաների պարտադիր նվազագույն գիտելիքները: Եթե ունեք այդ համարձակությունը և ազնվությունը, փորձեք մեր հանրապետության ցանկացած դպրոցի (բացառությամբ որոշ դպրոցների) 10-րդ դասարաններում անցկացնել գրավոր աշխատանք և շատ արագ կհամոզվեք, որ ձեր ոգևորիչ ելույթներն ու ճառերը շատ հեռու են իրական պատկերից, և անմիջապես էլ կերևա նաև, որ այսօր հանարկրթության չափորոշիչներով զբաղվում են անձինք, ովքեր չեն պատկերացնում ու հասկանում՝ ինչ է չափորոշիչը և որոնք են նրա պահանջները:

Դուք՝ կրթության պատասխանատունե՛ր, անընդհատ խոսում եք սովորողների գիտելիքների մասին և մոռանում եք կամ էլ չեք հասկանում ու գիտակցում, որ չափորշիչային արդի կարևորագույն և առանցքային պահանջը սովորողների «կարողություններ և հմտություններ» բաղադրիչն է, որին և նպատակաուղղված էր և այժմ էլ նպատակաուղղվում է հանրակրթության բարեփոխումների գլխավոր վեկտորը և՛ իր մեծությամբ, և՛ իր ուղղությամբ: Այո՛, հանրակթության՝ տարիներ շարունակ բարեփոխումների գլխավոր նպատակը եղել է հենց մեր սովորողների համապատասխան կարողություններով և հմտություններով օժտելը, մի բան, որը նախկին կրթական համակարգում չի արժանացել լուրջ ուշադրության՝ առաջնայինը միշտ եղել է միայն «գիտելիք» բաղադրիչը՝ սովորողների ակադեմիական գիտելիքները: Առարկայական չափորոշիչում հստակ ձևակերպված է, որ սովորողները, բացի պարտադիր նվազագույն գիտելիքներից, պետք է կարողանան անել որոշակի բաներ, որոնք, ըստ թեմաների, թվարկվում են:

Այո՛, այսօր աշխարհը գնում է կարողությունների ճանապարհով, որը սովորողին հնարավորություն է ընձեռում ստացած գիտելիքները ցանկացած իրավիճակներում գործնականում կիրառել, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տարամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները, ինչպես նաև նպաստում սովորողի սոցիալականացմանը: Կարող եմ պնդել և ապացուցել, որ կրթության որակի այս «թեժ» մթնոլորտում ինչպես նախկին կրթական համակարգում, այնպես էլ այժմ պետական չափորոշչային այս կարևորագույն բաղադրիչը դարձյալ բարձիթողի վիճակում է :

Եվ այս բաղադրիչի բացահայտման, վերլուծության, ստուգման և գնահատման ուղղությամբ երբեք աշխատանքներ չեն տարվել, և դա երբեք մտահոգության առարկա չի եղել: Դուք տեղյակ չեք և չգիտեք, թե մեր սովորողները-աշակերտները ի՞նչ կարողություններով և հմտություններով են օժտված, որո՞նք են նրանց թույլ և ուժեղ կողմերը և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է չափորոշչային այս կարևորագույն բաղադրիչի պատկերը մեր հանրապետության դպրոցներում: Բարեփոխումների դրոշը ձեռքներիդ պահած՝ միջազգային հանրությանը անընդհատ գցում եք թյուրիմացությունների մեջ և կեղծում եք (սա հասկանալի է), բա հայ երեխային, ծնողին, հայ հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, սա ի՞նչ «թշնամանք» է մեր հայ դպրոցի ու կրթասեր մեր հայ երեխայի նկատմամբ: Կրթության պատասխանատուների կողմից տարիներ շարունակ և այժմ էլ իներցիայով, «ոգևորությամբ» ստուգելով սովորողների միայն տեսական, ակադեմիական գիտելիքները՝ ոչ մի բարձրաձայնում, մտահոգություն, պաշտոնական ոչ մի կեցվածք ու հայացք (էլ չեմ ասում ցավ) չի եղել չափորոշիչային այս անչափ կարևորագույն բաղադրիչի վերաբերյալ: Պատճառը շատ պարզ է. որպեսզի «ձեռքդ հասնի» այդ բաղադրիչին, անշուշտ պետք է լինես հանրակրթության ոլորտի փորձված, ճանապարհ անցած ու հանրակրթության արդի գլխավոր խնդիրները քաջ գիտակցող մասնագետ, բայց ավաղ...

Վերապատրաստման դասընթացներում ուսուցիչները լավ յուրացնում են չափորոշիչային պահանջները, ինչպես նաև իրենց արդի պարտականություններն ու պատասխանատվությունը, բայց, ցավոք, քանի որ այսօր հանրակրթության ղեկավարման ու կառավարման «ղեկը» գտնվում է ոչ պրոֆեսիոնալների ձեռքերում (հանրակրթությունում ճանապարհ չանցած և ոչ մի մեթոդական արդի հոդված ու գիրք չկարդացած անձինք), վերապատրաստումների ամբողջ աշխատանքները ջուրն են լցվում, և ուսուցիչները մնում են մոլորված… ի՞նչ անեն: Լուծարված Կրթության ազգային ինստիտուտը, որտեղ աշխատում էին հանրապետության հանրակրթության լավագույն մասնագետները՝ դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ու ուղեցույցների հեղինակներ, գործող չափորոշիչների մասնագետներ ու մշակողներ, հանրակրթության բարեփոխումներին նվիրված հոդվածների ու մենագրությունների հեղինակներ, չափորոշիչային պահանջների կյանքի կոչման ուղղությամբ արդեն ուներ լուրջ ձեռքբերումներ: Փոխարենը ստեղծվեց նոր կառույց՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն», արդի հնչող իր կառուցվածքով և համապատասխան բաժիններով: Անկեղծ ասած, դեռ չի հասկացվում այս նոր կառույցի նոր դերն ու նշանակությունը, միգուցե՞ հետո կհասկացվի. բայց որ այսօր հանրակրթությունը գտնվում է մղձավանջային, մշուշապատ վիճակում և այս նորարարության կենտրոնը չի տեսնում կամ էլ տեսնում է բայց լռում է, արդեն մտահոգիչ է: Պետք է նշել նաև, որ կրթության որակի, չափորոշիչային պահանջների լիարժեք կատարման շարժիչ ուժը լավ ուսուցումն է:

Իսկ ի՞նչ է կատարվում դասարաններում, տեղյա՞կ եք, թե՞ ձեր իմացությունը բավարարվում է միայն կիսամյակի ընթացքում մի քանի «պաշտոնական» դասալսումներով, այնուհետև ինչ ուզում է՝ լինի: Այո՛, փորձեք պարզել լավ ուսուցման պատկերը մեր դպրոցներում (լավ դասավանդելը դեռ չի նշանակում լավ ուսուցանել):

Ուսուցումը բարդ գործընթաց է և պահանջում է մասնագիտական լուրջ մոտեցում, անհրաժեշտ է հասկանալ և պատասխանատվություն դրսևորել արդի ուսուցման մեթոդների և պահանջների նկատմամբ: Ուսուցիչների վերապատրաստման կարևորագույն ու առանցքային թեմաներից մեկը հենց ուսուցման արդի մեթոդներն են՝ ուսուցչակենտրոն ուսուցումից աշակերտակենտրոն ուսուցման անցումն է: Դարձյալ շատ ցավով պետք է բարձաձայնեմ, որ հանրապետության ուսուցիչների շատ քիչ մասն է, որ հետևում է այս նոր մեթոդների կիրառմանը: Զրույցներից մեկի ժամանակ մի ուսուցչուհի անկեղծորեն խոստովանեց, որ մենք այս նոր մեթոդներով դասը վարում ենք միայն այն ժամանակ, երբ տեսչությունից գալիս են դասալսումների, այնուհետև՝ ինչպես դասավանդել ենք տասնյակ տարիներ շարունակ: Նորից կրկնում եմ, որ առանց այս նոր մեթոդների կիրառման բացառվում է չափորոշչային պահանջների հատկապես՝ «Կարողությունները և հմտություններ» բաղադրիչի պահանջների կատարումը:

Կրթության որակը «թաքնված է» հենց այս մեթոդներում: Հետաքրքիրն այն է, որ վերապատրաստված ուսուցիչները այս ամենը լավ գիտակցում են, բայց չեն կիրառում, պատճառը՝ պարզապես չեն ուզում այս նոր մեթոդներով աշխատել: Այստեղ կա մեծ ինչու (հոդվածի ծավալը թույլ չի տալիս շատ ծավալվել). նախ և առաջ՝ ակնառու է, որ այսօր մեր ողջ հանրակրթությունը գտնվում է անկառավարելի ու անղեկավարելի մթնոլորտում, և ամենակարևորը՝ բացակայում է հանրակրթության լավ մասնագետի ձեռքը: Եվ քաջ գիտակցե՛ք և զգաստացե՛ք՝ մանկավարժության մեջ հեքիմության ժամանակները վաղուց անցել են: Օրինակ՝ շատ է խոսվում ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին, և պահանջը ուսուցչի ակադեմիական, մասնագիտական գիտելիքներն են:

Արդի ուսուցիչներին ներկայացվող չափորոշիչային պահանջներին համապատասխան, այս պահանջի օգտակար գործողության գործակիցը շատ չնչին է, եթե ուսուցիչը լավ չի տիրապետում ուսուցման արդի մեթոդներին և չի գիտակցում ու չի հասկանում՝ ի՞նչ է չափորոշիչը և ի՞նչ է լավ ուսուցումը, և եթե ուսուցիչը չի տարբերում, օրինակ՝ մաթեմատիկական գիտելիքը մաթեմատիկական կրթությունից: Ունենալ մասնագիտական գիտելիքներ, դեռ չի նշանակում լինել այսօրվա լավ ուսուցիչ, լինել ատեստավորված ուսուցիչ:

Կրթության հարգելի՛ պատասխանատուներ, դուք չեք հասկանում՝ ինչ է «չափորոշիչային պահանջ» հասկացությունը, ով է լավ ուսուցիչը, ինչ է հանրակրթությունը: Այսպիսի մակարդակով խնդրում ենք չզբաղվել ուսուցիչների ատեստավորման խնդիրներով: Լռել չէի կարող, լռել՝ նշանակում է անձամբ մասնակից լինել այդ աչքակապություններին, մոլորություններին, կեղծիքներին ու ձեր մասնագիտական ծիծաղելի գործընթացներին: Կրթության հարգելի՛ պատասխանատուներ, վերջ տվե՛ք ձեր հեքիմություններին:

ՌՈՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ,

Ֆիզմաթ. գիտությունների թեկանծու, Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան