Yerevan, 08.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սրտացավ մարդն է տառապում, երբ տեսնում է, թե ինչպես է երկիրը ձեռքից գնում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակության մեջ գեներացված ատելությունը, որը գուցե նաև նոր չէ, բայց նոր թափ է ստացել, վստահաբար որևէ տեղ չի չքանա, եթե հենց վաղը երկրում իշխանափոխություն լինի: Գուցե իրավացի են մարդիկ, երբ ասում են` այս առումով մեծ բան չի փոխվի, նոր իշխանությունները հո չեն ասելու` մի ատեք իրար, մենք էլ լսենք ու հնազանդվենք: Այս անգամ էլ փրկությունը ներսից պիտի լինի, երբ կարողանանք համակարծիք չլինելով մեր տան անդամի, հարևանի ու ընկերոջ հետ, լսել նրա կարծիքը, քննարկել, քննադատել, զրույցի վերջում գուցե այդպես էլ չհամաձայնել իրար հետ, բայց դրանից չեն տուժի երկու մարդու հարաբերությունները: Իսկ հիմա իսկական քաոս է, որից դուրս գալու ելքեր բոլորն են փնտրում: ՀՀ վաստակավար արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը նշում է` ատելությունն ու չարախոսությունն արդեն տարիներ շարունակ կա մեր ազգի մեջ:

«Մարդը պետք է ձգտի իրեն փոխել, վերանայել: Եվ ընդհանրապես հասարակության քաղաքացիական դիրքորոշումը պետք է բարձր լինի, հարգանք լինի դեպի պետականությունը, սեր դեպի ազգը, հողն ու ջուրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դեղտրիկյանը: Հավելում է` զրույցներում, հրապարակային ելույթներում, տարբեր առիթներով միշտ այս կարևոր սկզբունքների վրա է ուշադրություն հրավիրում, խոսում այս թեմաների մասին: Հարցնում եմ` իսկ լուծումը համակարգային ու խորքային լուծման մեջ է, թե ամեն մարդ ինքն իր վրա պետք է աշխատի, եզրակացություններ անի իր սխալներից, փորձի փոխվել:

Դերասանն արձագանքում է. «...Եթե կարողանան իրենց փոխել: Մարդն ինչպես ծնվում է, այդպես էլ մնում է, շատ դժվար է փոխվում, այն էլ հասուն տարիքում»: Այս առումով անելիք ունեն մշակույթի գործիչները, մտավորականները, առհասարակ մարդիկ, որոնց ծանրակշիռ ու սթափեցնող խոսքը կարող է ինչոր բան փոխել հանրույթի գիտակցության մեջ: «Գիտակից մարդիկ պետք է անպայման իրենց խոսքն ասեն, շատերը մասնակցում են դիմադրության այս շարժմանը, հավաքներին: Ոմանք այլ դիրքորոշում ունեն, դա էլ արդեն իրենց խղճի գործն է, այս դեպքում ասելիք չկա: Մշակույթի, հասարակության մեջ ճանաչում ու հարգանք վայելող մարդկանց խոսքը պետք է տեղ հասնի, մտավորականն էլ իր խոսքն ասի մեր երկրի համար վճռորոշ այս փուլում, իր դիրքորոշումն ունենա, որովհետև մենք վտանգի առաջ ենք կանգնած: Ունենք մի շատ փոքրիկ հայրենիք, որը չպետք է կորցնենք, սա է ցավը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակամայից վերադառնում ենք 2018 թվական, խոսում հասարակության սխալ ընտրության և դրա հետևանքների մասին: «Այդ ժամանակ ուղղակի սխալ ընտրություն չէր, այլ պարզ իշխանափոխություն, մարդիկ եկան, գրավեցին: Մարդիկ էլ աջակցեցին դրան, իսկ հիմա մենք տեսնում ենք դրա արդյունքները: Չորս տարվա մեջ ինստիտուցիոնալ ինչ օղակներ ունեինք, բոլորն ավերվեցին: Մեր կյանքում փոփոխություններ եղա՞ն, այո, եղան, բայց դեպի վատը և բոլոր հարցերում: Այնպես չէ, որ բան չփոխվեց: Իհարկե, փոխվեց և կտրուկ դեպի վատը:

Ոչ մի նորմալ օղակ չմնաց, ոչինչ չմնաց: Այդ մարդիկ իրենց մեծ մեղքն ունեն, որ մեր երկիրն այսօր այս վիճակում է: Այո, եղան մարդիկ, որոնք գիտակցեցին իրենց սխալը, ընդունեցին այն, մարդն անսխալական չէ, բայց նրանց կողքին նաև մարդիկ կան, որոնք համոզված են, որ դեռ այն ժամանակ ճիշտ են եղել ու ճիշտ ընտրություն կատարել: Դե թող իրենց այդ ճշտի համար էլ տառապեն: Չնայած մենք ենք տառապում, սրտացավ, գիտակից մարդն է տառապում, երբ տեսնում է, թե ինչպես է երկիրը ձեռքից գնում: Մյուսների համար երևի թե ամեն ինչ` հայրենիք, հող ու ջուր, արդեն մեկ է»,-եզրափակում է Արա Դեղտրիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers