Կա՛մ չեղարկեք որոշումը, կա՛մ վերադարձրեք մեր գումարը. Չավուշօղլուն դիմել է ԱՄՆ-ին
INTERNATIONAL NEWSԱնկարան Վաշինգտոնից պահանջում է կա՛մ փոխել F-35 կործանիչների մատակարարման ծրագրի վերաբերյալ իր որոշումը, կա՛մ վերադարձնել գումարը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Կոնգրեսում որոշակի գործողություններ կան Թուրքիային տրամադրելու հարցում։ Ինչ վերաբերում է F-35-ին, Կոնգրեսը պետք է վերանայի: Մենք ասում ենք՝ կա՛մ չեղարկեք այս որոշումը, կա՛մ վերադարձրեք մեր ներդրած գումարը»,- ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալության խմբագիրներին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան գնել է ռուսական C-400 համակարգեր։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



