Կա՛մ չեղարկեք որոշումը, կա՛մ վերադարձրեք մեր գումարը. Չավուշօղլուն դիմել է ԱՄՆ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան Վաշինգտոնից պահանջում է կա՛մ փոխել F-35 կործանիչների մատակարարման ծրագրի վերաբերյալ իր որոշումը, կա՛մ վերադարձնել գումարը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Կոնգրեսում որոշակի գործողություններ կան Թուրքիային տրամադրելու հարցում։ Ինչ վերաբերում է F-35-ին, Կոնգրեսը պետք է վերանայի: Մենք ասում ենք՝ կա՛մ չեղարկեք այս որոշումը, կա՛մ վերադարձրեք մեր ներդրած գումարը»,- ասել է Չավուշօղլուն Anadolu գործակալության խմբագիրներին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան գնել է ռուսական C-400 համակարգեր։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



