Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում․ Զելենսկի
INTERNATIONAL NEWSՈւկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում, Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իրավիճակը [Ուկրաինայի] արեւելքում շատ բարդ է։ Ամեն օր մարտերում մենք կորցնում ենք 60-ից 100 զինվոր, եւ մոտ 500 վիրավոր է լինում»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ Newsmax-ին հայտնել է, որ Ռուսաստանը «արգելափակում է հացահատիկի մատակարարումները Սեւ ծովում»: «Ներկայումս Ռուսաստանն արգելափակում է 22,5 միլիոն տոննա հացահատիկ»,- ասել է Զելենսկին։ «Այդ տարածքը դեպի ծով բացելու համար մեզ մինչեւ 120-140 կիլոմետր հեռահարությամբ խոցման զենք է անհրաժեշտ»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



