Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում, Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իրավիճակը [Ուկրաինայի] արեւելքում շատ բարդ է։ Ամեն օր մարտերում մենք կորցնում ենք 60-ից 100 զինվոր, եւ մոտ 500 վիրավոր է լինում»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ Newsmax-ին հայտնել է, որ Ռուսաստանը «արգելափակում է հացահատիկի մատակարարումները Սեւ ծովում»: «Ներկայումս Ռուսաստանն արգելափակում է 22,5 միլիոն տոննա հացահատիկ»,- ասել է Զելենսկին։ «Այդ տարածքը դեպի ծով բացելու համար մեզ մինչեւ 120-140 կիլոմետր հեռահարությամբ խոցման զենք է անհրաժեշտ»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



