Ոստիկանությունը 2021 թվականի ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 65 միլիարդ դրամ
SOCIETYՈստիկանության կողմից 2021 թվականին իրականացվել է 2 ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Դրանց շրջանակներում իրականացվել են թվով 18 միջոցառում: Տարվա պլանով նախատեսված էին 64 միլիարդ 652 միլիոն 500 հազար դրամի ծրագրեր: Ճշտված պլանով այդ ֆինանսավորումը ավելացվել է մոտ 1.8 միլիարդ դրամի չափով և կազմել է 66 միլիարդ 365.6 միլիոն դրամ: Փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է 65 միլիարդ 463 միլիոն դրամ: Այս դեպքում ունենք 98,6 տոկոս կատարողական»,- ասաց Խաչատրյանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



