Ոստիկանությունը 2021 թվականի ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 65 միլիարդ դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության կողմից 2021 թվականին իրականացվել է 2 ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Դրանց շրջանակներում իրականացվել են թվով 18 միջոցառում: Տարվա պլանով նախատեսված էին 64 միլիարդ 652 միլիոն 500 հազար դրամի ծրագրեր: Ճշտված պլանով այդ ֆինանսավորումը ավելացվել է մոտ 1.8 միլիարդ դրամի չափով և կազմել է 66 միլիարդ 365.6 միլիոն դրամ: Փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է 65 միլիարդ 463 միլիոն դրամ: Այս դեպքում ունենք 98,6 տոկոս կատարողական»,- ասաց Խաչատրյանը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



