Yerevan, 04.October.2026,
00
:
00
BREAKING


«Պետք է ոչ միայն լացենք, այլ նաև մեր վշտից դասեր քաղենք, ինչը երբեք չենք արել». «Փաստ»

CULTURE

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր իրականության մեջ կան թեմաներ, որոնց ստեղծագործողները մեծ դժվարությամբ են անդրադառնում, կամ դրանք ուղղակի «փակվում են», քանի որ կա վախ՝ իսկ գուցե անզգուշաբար կարմիր գծեր հատե՞ն: Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, անգամ տարիներ հետո կան անպատասխան մնացած հարցեր, ողբերգության մասին հիշատակվում է ամեն տարի այդ օրը, նկարահանվում են ռեպորտաժներ, հատկապես ողբերգության զոհերի հարազատների մասին: Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը օրերս հանդիսատեսին ներկայացրեց այդ ողբերգության մասին առաջին գեղարվեստա-վավերագրական ֆիլմը՝ «Երևանն արցունքներին հավատում էր»: Պրեմիերայից ու շնորհավորանքներից հետո ռեժիսորի հետ զրուցել ենք երկար սպասված ֆիլմի մասին:

Ռեժիսորը նախ իմ տպավորությունների մասին է հարցնում, ասում եմ՝ ըստ իս, սիմվոլիկան շատ մեծ տեղ ուներ ֆիլմում, այն վստահաբար մի քանի անգամ պետք է դիտես ամբողջական պատկերացում կազմելու համար: 40 րոպեի ընթացքում ինքս ինձ հարց ուղղեցի՝ իսկ արդյո՞ք ֆիլմն առհասարակ այդ ողբերգության մասին էր, թե՞ ավելի շատ պատմում էր մեր մասին՝ մեր արածի ու չարածի: Ֆիլմում ժամանակ առ ժամանակ ժամացույցի սլաքների ձայնն ես լսում, կարծես հետհաշվարկ լինի ողբերգությունից հետո, չէ՞ որ կարծիք կա, որ եթե Հոկտեմբերի 27-ը տեղի չունենար, այլ Հայաստանում կապրեինք՝ բառի ավելի լավ իմաստով: Ֆիլմում քաղաքի մի ծայրից մյուսը գնացող տրամվայներ կան, մեկն էլ համառորեն կանգնել է ու չի շարժվում տեղից: Ռեժիսորին ասում եմ՝ կարծես մեր երկիրը լինի, առաջ ենք գնում, հետո կանգնում, նորից առաջ գնում, հետո հետքայլ անում ու թվում է, թե այսպես միշտ է լինելու:

Հետո իմ հարցերն են սկսվում՝ չկա՞ր անհանգստություն ֆիլմի թեման ընտրելիս: Հայկն ասում է՝ «կարմիր գծերը» չհատելու պատճառով ֆիլմի պատրաստման ընթացքն այսքան երկար տևեց: «Նախապատրաստական, արտադրական և հետարտադրական ընթացքը տևեց երկու տարուց ավելի, ամեն ինչ սկսվեց 2020 թ.-ի տարեսկզբից: Ֆիլմի հետարտադրական փուլում մոնտաժողն ու ես հասկացանք, որ արտադրական փուլում նկարահանված շատ նյութեր հատում են կարմիր գիծը, մեր ոտքն անընդհատ հետ ենք դրել այդ գծից: Էկրանին տեսանք այն, ինչն ամբողջությամբ մշակված է, օրինակ՝ սցենարի վերջնամասը երևի 25 անգամ փոխել եմ:

Մեզ մոտ կար գիտակցում, որ գործ ունենք հայոց պատմության ամենադաժան էջերից մեկի հետ, գործ ունենք հարգված մարդկանց անվան հետ, և պետք է շատ զգույշ լինել: Այստեղ փրկության է գալիս ռեժիսուրան: Վստահաբար եմ ասում՝ ֆիլմը հետ է կարմիր գծի սահմաններից»,- «Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսորը:

Նկարահանումների ընթացքը համընկել է համավարակի և 44-օրյա պատերազմի հետ: Իսկ պատերազմն ինչ-որ կերպ անդրադարձա՞վ ֆիլմի վրա: «Ֆիլմն ավելի աղմկոտ է դարձել, բայց բառի վատ իմաստով: Մարդիկ անընդհատ խոսում են ոչ մի բանի մասին»,- արձագանքում է նա, իսկ ես մտաբերում եմ՝ ֆիլմի ողջ ընթացքում նաև մարդկային ձայներ են հնչում, որոնք, թվում է, անգամ խանգարում են քեզ ընկալելու դրա ասելիքը, հետո համեմատություն տանում՝ ախր, մեր երկիրը միշտ է աղմկոտ, և ավելի հաճախ այդ աղմուկն այնքան անբովանդակ է: Ֆիլմը ստեղծվել է բացառապես ռեժիսորի և նրա ընկերների ֆինանսական միջոցներով: Սա էլ պատահական չէ:

«Հնարավոր է, որ ֆինանսավորողը տվյալ պատմության մեջ իր դիրքորոշումն ունենար, իսկ դա չեղավ ռեժիսուրա, այլ պատվերով համերգ, ռեժիսոր եմ, ինձ անհանգստացնում է այս ողբերգությունը, նկարում եմ դրա մասին: Եթե ֆիլմը ֆինանսավորող ունենար, հնարավոր է՝ այդ մարդու անվան շուրջ բամբասանքներ ու խոսակցություններ տարածվեին, այսպես ասենք, նրան «կրակը գցեինք»: Դրա համար այդ հարցում շատ նրբանկատ էինք և որոշեցինք ո՛չ պետական կառույցներին դիմել, ո՛չ էլ անհատներին»,-ընդգծում է Բաբայանը:

Ասում է՝ ֆիլմի միջոցով իր խոսքն է ուղղում: «Դրանում բազմաթիվ շերտեր կան, ասելիքը շատ է:Բայց կարևոր մեսիջը հետևյալն է՝ երբեք չմոռանալ Հոկտեմբերի 27-ը: Շատ են, չէ՞, այս կամ այն իրադարձության մասին ասում, որ անցած-գնացած պատմություն է: Պատմությունը դա լսում է ու նորից կրկնվում, նա «չի սիրում», երբ իրեն մոռանում են: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, սա չպետք է մոռանալ: Հաճախ են հարցնում՝ կորոնավիրուս, 44-օրյա պատերազմ եղավ, հիմա այս թեմային անդրադառնալու ժամանա՞կն էր: Հակադարձում եմ՝ ինչո՞ւ ոչ: Ոչ միայն պետք է լացենք, այլ նաև մեր վշտից դասեր քաղենք: Ցավն այն է, որ մեր ժողովուրդն իր պատմությունից երբեք դասեր չի քաղել:Շատ ազգեր մի պարզ ճշմարտություն են հասկացել՝ եթե թույլ լինես, քեզ «կուլ կտան»: Իսկ մենք դասեր չենք քաղել, որպես ապացույց՝ այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում տարիներ շարունակ»,-հավելում է նա:

Ցանկանում է, որ ֆիլմն էլի ցուցադրվի, վստահաբար կմասնակցի նաև փառատոնների: «Հարցն այն է, որ չեմ նկարում այնպիսի ֆիլմեր, որոնք կարելի է դիտել պոպկոռն ուտելով, բայց ուզում եմ, որ մեր այս ֆիլմի մասին խոսեն, քննարկեն և, ամենակարևորը, եզրահանգումներ անեն»,- եզրափակում է ռեժիսոր Հայկ Բաբայանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun