Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Անգամ ամենահուսահատ ու անելանելի թվացող վիճակներում ելքեր ու լուծումներ կան. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Փիլիսոփայության մտքի պատմությանն էլ դեռևս հայտնի չէ մարդկային այն տեսակի բնորոշումը, որ չի սովորում, դասեր չի քաղում ո՛չ իր սխալներից և ո՛չ էլ ուրիշի: Այդ տեսակի մեջ երևի նաև մենք ենք, որ դարեր շարունակ կրկնում ենք նույն սխալներն ու դասեր չենք քաղում դրանցից, որ մեր մի զգալի զանգվածը հաշտվում է պարտության, հայրենիքի կորստի, նվաստացման ու ստրկության հետ, որն էլ իշխանության բերեց և 4 տարի հանդուրժում ու պաշտպանում է երկիրը պարտության ու աղետի տարած ավանտյուրիստների, ապաշնորհների, բարոյազուրկների և ազգուրացների գոյությունը: Իսկ հիմա էլ այդ զանգվածի լուռ համաձայնությամբ հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը, մաս-մաս հանձնում են թուրքին, տանում են թրքահպատակության՝ սիրախաղ տալով թուրքի հետ:

Պետք չէ ժողովրդահաճո լինել, պետք է իրերն իրենց անունով կոչել և փաստել, որ պատմության ընթացքում մեր բոլոր դժբախտությունների պատճառն առաջին հերթին հենց անհայրենիքությունը, անճարությունը, արժեհամակարգերի անտեսումն ու... անտարբերությունն է եղել: Նժդեհն այս հայրենակործան զանգվածին ազգի տականք էր անվանում, Թումանյանը՝ խաչագող սրիկաներ, գողեր ու ավազակներ, ապիկար թշվառականներ, իսկ Իսահակյանը ՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ: Այս զանգվածի ձևավորմանը նպաստեցինք բոլորս՝ պետությունից ու իշխանությունից օտարելով նրանց, սոցիալական անարդարությամբ, կրթության համակարգը փլուզելով, անբարոյականությունը խրախուսելով:

Տարբեր, այսպես կոչված, ծրագրեր ֆինանսավորելու պատրվակով օտարին էլ մեր տուն թողնելով՝ ապականեցինք ու բարոյազրկեցինք մեր երկիրն ու ժողովրդին՝ նրա մի շոշափելի հատվածին դարձնելով անտարբեր ու դժգոհ զանգված, որի հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է, որը չի կարողանում հանդուրժել լավն ու գեղեցիկը: Բոլոր զգացմունքներից հենց ատելությունն է, որ մթագնում ու ստվերում է միտքը, որի միջավայրում էլ մեռնում են սերը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը։ Ատելությունը թույլերի զայրույթն ու վրեժխնդրությունն է իրենց խեղճության ու անճարության համար:

Եթե հասարակության մեծամասնությունը կազմված չլինի իրապես արժանապատիվ քաղաքացիներից, քաղաքացիական դրքորոշում, մտածելակերպ ունեցող քաղաքացիներից, ի վերջո ազգովի մնալու ենք որպես խեղճ, գլխահակ ստրուկներ, և զուր են լինելու մեր ջանքերը լավ, ամուր, ապահով երկիր ունենալու համար: Տարիների ընթացքում առաջադեմ ու ակտիվ հատվածի մի մասն էլ հեռացավ երկրից՝ չկարողանալով դրսևորվել այս միջավայրում, մի որոշ մասը, ցավոք, փակվեց իր «պատյանի» մեջ: Արդյունքում սկսեց գերակշռել անտարբեր, անճար, դժգոհ ու չարացած զանգվածը, որի միջոցով էլ դրսի ուժերը Հայաստանը քայքայելու նպատակով իշխանության բերեցին ապազգային ու ավերիչ տարրերի:

Մեզ չէին կարող հաղթել ռազմի դաշտում: Դա լավ գիտեն թե՛ Թուրքիայում, թե Ադրբեջանում, թե՛ Արևմուտքում: Իսկ որպեսզի հաղթեին, պետք է պառակտեին մեզ, պետք է դավաճանների ու ստրուկների մի մեծ զանգված բուծեին ու նրանց մեջ անտարբերության, ազգուրացության, ներքին թշնամանքի, ատելության ու ստորության թմրանյութի մեծ չափաբաժին ներարկեին: «Ստրուկը ամենևին էլ մտրակի տակ հառաչողը չէ, ո՛չ էլ ճգնավորը, որ երկնքի կամքով խուլ է ապրում մենության մեջ, և ոչ էլ աղքատը, որը հաց է խնդրում։ Ստրուկը նա է, ով կյանքում իրեն որպես ուղեկից է ընտրել ստորաքարշությունն ու ցածր արժեքները»,- ասել է 17-րդ դարի իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան: Մեր մեծագույն սխալներից մեկը, երևի թե, այն է, որ չգիտենք՝ որտեղ կանգ առնել, սահման դնել, կարմիր գծեր քաշել, և, ի վերջո, հագուրդ տալով նյութապաշտությանը, փառասիրությանը, քաղքենիությանն ու ագահությանը՝ մենք կորցնում ենք այն ամենը, ինչ ունենք՝ մնալով մի բուռ ժողովուրդ այս մի կտոր հողի վրա:

Չձևավորեցինք մե՛ր արժեհամակարգը, մեր գաղափարախոսությունը, չհասկացանք, որ կյանքում գլխավորը արժանապատվությունն է, հայրենիքը և պետությունը, իսկ մնացած բոլոր շահերը պետք է ստորադասել այդ արժեքներին: Ձևը, պոպուլիզմը, զոռբայությունը, «լոպազությունը», կեղծ արժեքները մեզ համար դարձան ապրելակերպի նորմ, դարձան ավելի կարևոր, քան պարկեշտությունը, բովանդակությունը, իրական արժեքները: Բայց... անգամ ամենահուսահատ ու անելանելի թվացող վիճակներում ելքեր ու լուծումներ կան: Իսկ ելքը ժողովրդի առաջադեմ, նվիրյալ ու մտավորական դասի կողմից հանրության հետ համառորեն ու հետևողական աշխատելն ու արժանապատիվ քաղաքացի կերտելն է, ինչը մենք չենք անում:

Ելքը ազգի տաղանդների, նվիրյալների, բարերարների ու հերոսների արժևորումն է և հասարակության մեջ այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ բարձր արժեքները՝ ազնվությունը, երախտագիտությունը, հայրենասիրությունը, լավը, գեղեցիկը, կխրախուսվեն, իսկ ամենայն վատն ու անբարո բարքերը անվերապահ կմերժվեն ու կպատժվեն: Ելքը արդարության ու համազգային համերաշխության միջավայրի հաստատումն է, երկրում ստեղծվող արդյունքի արդար բաշխումն է և մարդկանց ըստ արժանվույն գնահատումը, կրթության ու գիտության երբեմնի ավանդույթները վերականգնելն է ու հետևողական զարգացումը: Չկան ժողովուրդներ, ազգեր, որ չկարողանան վերածնվել: Վերածննդի ճանապարհներն էլ պետք է որոնել մեր ստեղծագործական տաղանդի, մտքի ու միջազգային փորձի մեջ: Իսկ ազգային վերածննդի նախադեպեր՝ օրինականության ու արդարության, բարոյականության ու համերաշխության հաստատման, տնտեսության ու գիտության թռիչքային զարգացման օրինակներ կարող են լինել Սինգապուրի, Իսրայելի, Ճապոնիայի, Գերմանիայի, Չինաստանի,Կորեայի և այլ երկրների փորձը:

Օրինակ՝ Ճապոնիան ու Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմում պարտության արդյունքում ահռելի նյութական ու բարոյական կերուստներ կրելուց հետո կարճ ժամանակում ինքնակազմակերպվեցին և, չունենալով առանձնապես հարուստ բնական պաշարներ, ներկայումս ՀՆԱ-ի մակարդակով աշխարհում գրավում են, համապատասխանաբար, երրորդ և չորրորդ տեղերը: Նրանք աշխարհում առաջատարներից են նաև գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում: Իսկ Կորեայի Հանրապետությունը, լինելով փոքր երկիր, ՀՆԱ-ի ցուցանիշով Ռուսաստանի հետ նույն մակարդակին է և զբաղեցնում է 12-րդ տեղը: Իսրայելը, զբաղեցնելով ռեսուրսներից գրեթե զուրկ ընդամենը 20 հազար քկմ տարածք և ունենալով պետականության ընդամենը 75-ամյա պատմություն՝ ունի շուրջ 360 միլիարդ ԱՄՆ դոլար ՀՆԱ և 100 միլիարդ դոլարանոց բյուջե:

Չինաստանն էլ մինչև 20- րդ դարի 70-ական թվականները, լինելով հետամնաց ագրարային երկիր, այսօր արդեն խելամիտ բարեփոխումների շնորհիվ ՀՆԱ-ի մակարդակով երկրորդն է աշխարհում և զարգացման արագ տեմպերի շնորհիվ հայտ է ներկայացնում առաջին տեղի համար: Նշված երկրների զարգացման գաղտնիքն առաջին հերթին այս երկրներում գիտության ու կրթության նկատմամբ տածվող առանձնակի ուշադրությունն է, ժողովուրդների համերաշխությունն ու օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, աշխատասիրությունը, կառավարման ու պետական կարգավորման մեխանիզմների բարձր արդյունավետությունը, պետական հոգածության բարձր մակարդակն ու հասարակության և իշխանությունների՝ փոխադարձ վստահությունն ու հարգանքը:

Իսրայելի նախկին նախագահ Շեմոն Պերեսը, ելնելով իրենց երկրի փորձից, ասում էր. «Հետևեք գիտությանը, գիտությունը սահմաններ և սահմանափակումներ չունի»:Բարձր արդյունքներն ու նվաճումներն էլ այդ երկրներին հեշտ չի տրվել, դրա համար հասարակություններից ու իշխանություններից պահանջվել են մեծ ջանքեր՝ կամք, համբերություն, զոհողություններ, զրկանքներ ու ամենօրյա հետևողական աշխատանք: Մեզ մնում է ընդամենը չհուսահատվել ու ամեն ինչ նորից սկսել, բայց ավելի խելամիտ ու իմաստուն, չկրկնելով անցյալի ու առաջին հերթին ներկայի սխալները: Իսկ մենք կարող ենք և պետք է փոխվենք, եթե ուզում ենք արժանապատիվ ապրել, եթե ուզում ենք հայրենիք ու պետություն ունենալ: Դրա համար իրականությանը պետք է սթափ և օբյեկտիվ հայացքով նայել, հասկանալ՝ ուր է մեզ տանում այսօրն ու ինչ կարող ենք, ըստ այդմ, ունենալ կամ չունենալ վաղը...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU