Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անգամ ամենահուսահատ ու անելանելի թվացող վիճակներում ելքեր ու լուծումներ կան. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փիլիսոփայության մտքի պատմությանն էլ դեռևս հայտնի չէ մարդկային այն տեսակի բնորոշումը, որ չի սովորում, դասեր չի քաղում ո՛չ իր սխալներից և ո՛չ էլ ուրիշի: Այդ տեսակի մեջ երևի նաև մենք ենք, որ դարեր շարունակ կրկնում ենք նույն սխալներն ու դասեր չենք քաղում դրանցից, որ մեր մի զգալի զանգվածը հաշտվում է պարտության, հայրենիքի կորստի, նվաստացման ու ստրկության հետ, որն էլ իշխանության բերեց և 4 տարի հանդուրժում ու պաշտպանում է երկիրը պարտության ու աղետի տարած ավանտյուրիստների, ապաշնորհների, բարոյազուրկների և ազգուրացների գոյությունը: Իսկ հիմա էլ այդ զանգվածի լուռ համաձայնությամբ հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը, մաս-մաս հանձնում են թուրքին, տանում են թրքահպատակության՝ սիրախաղ տալով թուրքի հետ:

Պետք չէ ժողովրդահաճո լինել, պետք է իրերն իրենց անունով կոչել և փաստել, որ պատմության ընթացքում մեր բոլոր դժբախտությունների պատճառն առաջին հերթին հենց անհայրենիքությունը, անճարությունը, արժեհամակարգերի անտեսումն ու... անտարբերությունն է եղել: Նժդեհն այս հայրենակործան զանգվածին ազգի տականք էր անվանում, Թումանյանը՝ խաչագող սրիկաներ, գողեր ու ավազակներ, ապիկար թշվառականներ, իսկ Իսահակյանը ՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ: Այս զանգվածի ձևավորմանը նպաստեցինք բոլորս՝ պետությունից ու իշխանությունից օտարելով նրանց, սոցիալական անարդարությամբ, կրթության համակարգը փլուզելով, անբարոյականությունը խրախուսելով:

Տարբեր, այսպես կոչված, ծրագրեր ֆինանսավորելու պատրվակով օտարին էլ մեր տուն թողնելով՝ ապականեցինք ու բարոյազրկեցինք մեր երկիրն ու ժողովրդին՝ նրա մի շոշափելի հատվածին դարձնելով անտարբեր ու դժգոհ զանգված, որի հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է, որը չի կարողանում հանդուրժել լավն ու գեղեցիկը: Բոլոր զգացմունքներից հենց ատելությունն է, որ մթագնում ու ստվերում է միտքը, որի միջավայրում էլ մեռնում են սերը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը։ Ատելությունը թույլերի զայրույթն ու վրեժխնդրությունն է իրենց խեղճության ու անճարության համար:

Եթե հասարակության մեծամասնությունը կազմված չլինի իրապես արժանապատիվ քաղաքացիներից, քաղաքացիական դրքորոշում, մտածելակերպ ունեցող քաղաքացիներից, ի վերջո ազգովի մնալու ենք որպես խեղճ, գլխահակ ստրուկներ, և զուր են լինելու մեր ջանքերը լավ, ամուր, ապահով երկիր ունենալու համար: Տարիների ընթացքում առաջադեմ ու ակտիվ հատվածի մի մասն էլ հեռացավ երկրից՝ չկարողանալով դրսևորվել այս միջավայրում, մի որոշ մասը, ցավոք, փակվեց իր «պատյանի» մեջ: Արդյունքում սկսեց գերակշռել անտարբեր, անճար, դժգոհ ու չարացած զանգվածը, որի միջոցով էլ դրսի ուժերը Հայաստանը քայքայելու նպատակով իշխանության բերեցին ապազգային ու ավերիչ տարրերի:

Մեզ չէին կարող հաղթել ռազմի դաշտում: Դա լավ գիտեն թե՛ Թուրքիայում, թե Ադրբեջանում, թե՛ Արևմուտքում: Իսկ որպեսզի հաղթեին, պետք է պառակտեին մեզ, պետք է դավաճանների ու ստրուկների մի մեծ զանգված բուծեին ու նրանց մեջ անտարբերության, ազգուրացության, ներքին թշնամանքի, ատելության ու ստորության թմրանյութի մեծ չափաբաժին ներարկեին: «Ստրուկը ամենևին էլ մտրակի տակ հառաչողը չէ, ո՛չ էլ ճգնավորը, որ երկնքի կամքով խուլ է ապրում մենության մեջ, և ոչ էլ աղքատը, որը հաց է խնդրում։ Ստրուկը նա է, ով կյանքում իրեն որպես ուղեկից է ընտրել ստորաքարշությունն ու ցածր արժեքները»,- ասել է 17-րդ դարի իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան: Մեր մեծագույն սխալներից մեկը, երևի թե, այն է, որ չգիտենք՝ որտեղ կանգ առնել, սահման դնել, կարմիր գծեր քաշել, և, ի վերջո, հագուրդ տալով նյութապաշտությանը, փառասիրությանը, քաղքենիությանն ու ագահությանը՝ մենք կորցնում ենք այն ամենը, ինչ ունենք՝ մնալով մի բուռ ժողովուրդ այս մի կտոր հողի վրա:

Չձևավորեցինք մե՛ր արժեհամակարգը, մեր գաղափարախոսությունը, չհասկացանք, որ կյանքում գլխավորը արժանապատվությունն է, հայրենիքը և պետությունը, իսկ մնացած բոլոր շահերը պետք է ստորադասել այդ արժեքներին: Ձևը, պոպուլիզմը, զոռբայությունը, «լոպազությունը», կեղծ արժեքները մեզ համար դարձան ապրելակերպի նորմ, դարձան ավելի կարևոր, քան պարկեշտությունը, բովանդակությունը, իրական արժեքները: Բայց... անգամ ամենահուսահատ ու անելանելի թվացող վիճակներում ելքեր ու լուծումներ կան: Իսկ ելքը ժողովրդի առաջադեմ, նվիրյալ ու մտավորական դասի կողմից հանրության հետ համառորեն ու հետևողական աշխատելն ու արժանապատիվ քաղաքացի կերտելն է, ինչը մենք չենք անում:

Ելքը ազգի տաղանդների, նվիրյալների, բարերարների ու հերոսների արժևորումն է և հասարակության մեջ այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ բարձր արժեքները՝ ազնվությունը, երախտագիտությունը, հայրենասիրությունը, լավը, գեղեցիկը, կխրախուսվեն, իսկ ամենայն վատն ու անբարո բարքերը անվերապահ կմերժվեն ու կպատժվեն: Ելքը արդարության ու համազգային համերաշխության միջավայրի հաստատումն է, երկրում ստեղծվող արդյունքի արդար բաշխումն է և մարդկանց ըստ արժանվույն գնահատումը, կրթության ու գիտության երբեմնի ավանդույթները վերականգնելն է ու հետևողական զարգացումը: Չկան ժողովուրդներ, ազգեր, որ չկարողանան վերածնվել: Վերածննդի ճանապարհներն էլ պետք է որոնել մեր ստեղծագործական տաղանդի, մտքի ու միջազգային փորձի մեջ: Իսկ ազգային վերածննդի նախադեպեր՝ օրինականության ու արդարության, բարոյականության ու համերաշխության հաստատման, տնտեսության ու գիտության թռիչքային զարգացման օրինակներ կարող են լինել Սինգապուրի, Իսրայելի, Ճապոնիայի, Գերմանիայի, Չինաստանի,Կորեայի և այլ երկրների փորձը:

Օրինակ՝ Ճապոնիան ու Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմում պարտության արդյունքում ահռելի նյութական ու բարոյական կերուստներ կրելուց հետո կարճ ժամանակում ինքնակազմակերպվեցին և, չունենալով առանձնապես հարուստ բնական պաշարներ, ներկայումս ՀՆԱ-ի մակարդակով աշխարհում գրավում են, համապատասխանաբար, երրորդ և չորրորդ տեղերը: Նրանք աշխարհում առաջատարներից են նաև գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում: Իսկ Կորեայի Հանրապետությունը, լինելով փոքր երկիր, ՀՆԱ-ի ցուցանիշով Ռուսաստանի հետ նույն մակարդակին է և զբաղեցնում է 12-րդ տեղը: Իսրայելը, զբաղեցնելով ռեսուրսներից գրեթե զուրկ ընդամենը 20 հազար քկմ տարածք և ունենալով պետականության ընդամենը 75-ամյա պատմություն՝ ունի շուրջ 360 միլիարդ ԱՄՆ դոլար ՀՆԱ և 100 միլիարդ դոլարանոց բյուջե:

Չինաստանն էլ մինչև 20- րդ դարի 70-ական թվականները, լինելով հետամնաց ագրարային երկիր, այսօր արդեն խելամիտ բարեփոխումների շնորհիվ ՀՆԱ-ի մակարդակով երկրորդն է աշխարհում և զարգացման արագ տեմպերի շնորհիվ հայտ է ներկայացնում առաջին տեղի համար: Նշված երկրների զարգացման գաղտնիքն առաջին հերթին այս երկրներում գիտության ու կրթության նկատմամբ տածվող առանձնակի ուշադրությունն է, ժողովուրդների համերաշխությունն ու օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, աշխատասիրությունը, կառավարման ու պետական կարգավորման մեխանիզմների բարձր արդյունավետությունը, պետական հոգածության բարձր մակարդակն ու հասարակության և իշխանությունների՝ փոխադարձ վստահությունն ու հարգանքը:

Իսրայելի նախկին նախագահ Շեմոն Պերեսը, ելնելով իրենց երկրի փորձից, ասում էր. «Հետևեք գիտությանը, գիտությունը սահմաններ և սահմանափակումներ չունի»:Բարձր արդյունքներն ու նվաճումներն էլ այդ երկրներին հեշտ չի տրվել, դրա համար հասարակություններից ու իշխանություններից պահանջվել են մեծ ջանքեր՝ կամք, համբերություն, զոհողություններ, զրկանքներ ու ամենօրյա հետևողական աշխատանք: Մեզ մնում է ընդամենը չհուսահատվել ու ամեն ինչ նորից սկսել, բայց ավելի խելամիտ ու իմաստուն, չկրկնելով անցյալի ու առաջին հերթին ներկայի սխալները: Իսկ մենք կարող ենք և պետք է փոխվենք, եթե ուզում ենք արժանապատիվ ապրել, եթե ուզում ենք հայրենիք ու պետություն ունենալ: Դրա համար իրականությանը պետք է սթափ և օբյեկտիվ հայացքով նայել, հասկանալ՝ ուր է մեզ տանում այսօրն ու ինչ կարող ենք, ըստ այդմ, ունենալ կամ չունենալ վաղը...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումը