«Լիվերպուլ» - «Ռեալ»․ Թոմաս Մյուլերի կանխատեսումը
SPORTԳերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպման արդյունքը։
«Տպավորությունն այն է, որ «Լիվերպուլն» ավելի ուժեղ է։ Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» արդյունքները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ նրանք էլ կարող են հավակնել գավաթին։ Կարծում եմ՝ կգրանցվի ոչ ոքի՝ 2։2, իսկ հետխաղային 11 մետրանոցներով կհաղթի «Լիվերպուլը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Tz-ն։
«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



