«Լիվերպուլ» - «Ռեալ»․ Թոմաս Մյուլերի կանխատեսումը
ՍՊՈՐՏԳերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպման արդյունքը։
«Տպավորությունն այն է, որ «Լիվերպուլն» ավելի ուժեղ է։ Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» արդյունքները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ նրանք էլ կարող են հավակնել գավաթին։ Կարծում եմ՝ կգրանցվի ոչ ոքի՝ 2։2, իսկ հետխաղային 11 մետրանոցներով կհաղթի «Լիվերպուլը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Tz-ն։
«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



