«Բարսելոնան» ու 39-ամյա Ալվեսը մոտ են համաձայնության
SPORT«Բարսելոնան» եւ 39-ամյա պաշտպան Դանի Ալվեսը մոտ են պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է UOL-ը։
2021թ․ նոյեմբերին կատալոնական ակումբ վերադարձած բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։
Դանի Ալվեսը ցանկանում է առնվազն մինչեւ դեկտեմբեր մնալ «Բարսելոնայում», որպեսզի հրավեր ստանա Բրազիլիայի հավաքականից եւ մասնակցի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։
Ընթացիկ մրցաշրջանում Դանի Ալվեսը Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



