«Բարսելոնան» ու 39-ամյա Ալվեսը մոտ են համաձայնության
ՍՊՈՐՏ«Բարսելոնան» եւ 39-ամյա պաշտպան Դանի Ալվեսը մոտ են պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է UOL-ը։
2021թ․ նոյեմբերին կատալոնական ակումբ վերադարձած բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։
Դանի Ալվեսը ցանկանում է առնվազն մինչեւ դեկտեմբեր մնալ «Բարսելոնայում», որպեսզի հրավեր ստանա Բրազիլիայի հավաքականից եւ մասնակցի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։
Ընթացիկ մրցաշրջանում Դանի Ալվեսը Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



