Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Ցանկանում եմ հանդիսատեսի մեջ ափսոսանք արթնացնել, թույլ չտանք կործանվի այն լավագույնը, որ կա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Անահիտ Կարապետյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժնում՝ երրորդ կուրսում: Մայիսի 26-ին Ուսանողական թատրոնում (Ամիրյան 26) տեղի կունենա նրա բեմադրած՝ «Տեսարան կամրջից» ներկայացման պրեմիերան՝ հիմնված Արթուր Միլլերի համանուն պիեսի վրա: Կուրսի ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն է, բեմանկարիչը՝ Արեգ Միրիջանյանը, խորեոգրաֆը՝ Նաիրա Սեդրակյանը, գրաֆիկական դիզայնը կատարել է Արմինե Թանգյանը:

Դերասանական կազմում ընդգրկված են Անահիտ Խաչատրյանը, Մարատ Մարտիրոսյանը, Ելենա Կասիմյանը, Կարեն Անտոնյանը, Սմբատ Հովհաննիսյանը: Անահիտն ասում է՝ բեմադրության հիմքում իր ապրումներն են, զգացողությունները, ազատության մասին իր վերաբերմունքն ու կարծիքը: «Իրադարձությունները տեղի են ունենում 1950-ական թթ. հետպատերազմյան Ամերիկայում: Փորձել ենք պահպանել իրենց ժամանակաշրջանի ոճային առանձնահատկությունները՝ իհարկե, տալով մեր օրերի լուծումներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կյանքն Ամերիկայում բավականին դժվար է եղել, միգրանտների մեծ հոսք:Ինչ-որ առումով ասոցացնում եմ մեր երկրի հետ՝ հետպատերազմյան ժամանակաշրջան է, մեր շուրջբոլորը բազում զբոսաշրջիկներ են և մի ժողովուրդ, որը փորձում է գոյատևել, ուղղակի ապրել՝ պաշտպանելով իր ընտանիքը: Մեր գլխավոր հերոսն էլ է փորձում, անկախ ամեն ինչից, պաշտպանել իր կնոջն ու աղջկան: Իրեն սխալ են հասկանում, չեն կարողանում ընդունել այն արգելքները, որոնք նա դնում է իր ընտանիքի առջև: Այն ազատությունը, որ ուզում են երիտասարդները, չեն հասկանում մեծերը: Բայց իրականում այդ ազատությունը տանում է ոչ թե հենց ազատություն փնտրողի կործանմանը, այլ նրա կործանմանը, ով չի համակերպվում ազատության հետ: Մարդիկ, որոնք կարծում են, թե բացարձակ ազատ են, հենց նրանք են ամենաանազատը, առաջին սահմանափակումն իրենք են դնում իրենց առաջ: Այս գործը, միտքը շատ այժմեական է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ներկայացման բեմադրող ռեժիսորը:

Ներկայացնելով սյուժեն՝ նշում է՝ բեմադրության կերպարը սիրահարվում է իր խորթ աղջկան, բայց կան օրենքներ, հասարակական կարծիք, ինչը թույլ չի տալիս նրան խոսել իր զգացմունքների մասին: «Նա հասկանում է, որ չի կարել ի: Այդ «ես»-ի սահմանափակումն էլ իրեն ինչ-որ տեղ տանում է այդ կործանմանը: Կան նաև երկու երիտասարդներ, որոնք դուրս են կեղտոտ հասարակությունից, իրենք լույս են: Անկախ ամեն ինչից՝ միշտ դրական են, նպատակներ ու երազանքներ ունեն, չեն խորտակվում ճահճի մեջ, բայց ներկայացման վերջում իրենք էլ մնում են ճահճի մեջ, որովհետև եթե ընդհանուր հասարակությունն այդպիսին է, որքան էլ ձգտես վերև, միևնույն է՝ ճահիճը կլանում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Անահիտը վստահ է, որ յուրաքանչյուր ոք, ով կդիտի ներկայացումը, այն կընկալի յուրովի: «Ցանկանում եմ հանդիսատեսի մեջ ափսոսանք արթնացնել, թույլ չտանք կործանվի այն լավագույնն ու դրականը, որ կա: Ներկայացումը շատ լուսավոր է սկսվում, սիրով լի, հանդիսատեսի աչքի առջև ամեն ինչ կործանվում է: Երբ հանդիսատեսը տեսնում է, որ լավն է քանդվում, նրա ներաշխարհը փոխվում է, բայց երբ տեսնում է, որ վատն է գնում դեպի կործանման, մտածում է՝ այդպես էլ պետք է լիներ: Ընտանիքը, որում այնքան ջերմություն, սեր և հոգատարություն կար, ցանկությունների, կրքի, իրար սխալ հասկանալու պատճառով կործանվում է: Հետպատերազմյան իրականության մեջ, որտեղ աշխատանք չկա, ուտելիք չկա, իրենք ավելի շատ կենցաղի մեջ են կործանվում: Ի դեպ, մենք էլ ենք այսօր կենցաղի մեջ կործանվում, որքան էլ փորձենք լույս տեսնել, դրականը տեսնել, մեր աչքի առաջ մարդիկ են կործանվում»,-զրույցը շարունակում է Անահիտը, իսկ ես աչքի եմ անցկացնում ներկայացման համար պատրաստված զգեստները, փորձասենյակը, որտեղ էլ որոշեցինք զրուցել:

Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ այս պիեսը:

«Շատ էին հարցնում՝ ինչի՞ մասին ես ցանկանում խոսել: Նշում էի՝ մարդկային ազատության, երիտասարդների ու իրենց ձգտումների մասին: Շատ տարբեր պիեսներ եմ ընթերցել: Երկար փնտրտուքից հետո ընտրությունս հենց այս գործի վրա կանգ առավ: Փորձել եմ համարձակ լինել ներկայացումը բեմադրելիս, որպեսզի այն իրականին մոտ լինի, նաև մեր կենցաղն եմ ներկայացրել: Հանդիսատեսն իրեն պետք է ներկայացման մի մասնիկը զգա, մտածի՝ ինքն ինչպես կվարվեր այս կամ այն իրավիճակում: Եթե հանդիսատեսի մոտ էմոցիաներ առաջանան, դա կլինի իմ հաղթանակը: Եթե նա ափսոսի, չցանկանա, որ իմ կերպարները մահանան կամ կործանվեն, դա կլինի իմ հաղթանակը: Որպես բեմադրիչ դա է իմ հիմնական խնդիրը: Իմ այս ներկայացման մեջ կոնկրետ լուծում չկա, հանդիսատեսն ինքը պետք է եզրակացություններ անի»,-հավելում է ներկայացման բեմադրող-ռեժիսորը:

Նպատակներ ունեն ներկայացումը «տանել» մարզեր: «Մարզային թատրոններում մեզ շատ ջերմ են ընդունում, տպավորություն է, որ ոչ թե ուղղակի հյուրախաղերի ես գնացել, այլ յուրային ես այդ թատրոններում: Բայց նշեմ, որ հանդիսատեսը շատ խստապահանջ է, իսկ դա ավելի պարտավորեցնող է»,-եզրափակում է Անահիտ Կարապետյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year