Շիրակի մարզում կրակադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հովիվ է մահացել
SOCIETYԵրեկ՝ մայիսի 13-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող «Կամխուտ» կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ըստ Կայքի՝ պարզվել է, որ ժամը 15:30–ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



