Շիրակի մարզում կրակադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հովիվ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 13-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող «Կամխուտ» կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ըստ Կայքի՝ պարզվել է, որ ժամը 15:30–ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



